Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին՝ փոխգնդապետի կոչում՝ վաղաժամկետ

10.09.2015 11:52
3968

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2015թ. հուլիսի 27-ի հրամանով, համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի, պահեստազորի փոխգնդապետի կոչում է շնորհվել (վաղաժամկետ) Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար, պահեստազորի մայոր Վարդան Շմավոնի Գեւորգյանին:

Վարդան Գեւորգյանը 1991 թվականին մասնակցել է Քաջարանի երկրապահ ջոկատի ստեղծմանը: 1992թ սեպտեմբերին ՀՀ ՊՆ հրամանով զորակոչվել է ՀՀ ազգային բանակ:

Նախնական զինվորական վերապատրաստություն է անցել Լուսակերտում տեղակայված գնդում, որի կազմում 1992թ. հոկտեմբերին տեղափոխվել է ք. Կապան եւ մասնակցել Կապանի հարակից տարածքների ազատագրմանը, այնուհետեւ՝ 1993թ. հունվարի 1-ից,  տեղափոխվել  եւ նշանակվել է 97-րդ  ԱՄՀԲ-ի 5-րդ հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցի հրամանատար:

5-րդ հրաձգային գումարտակի կազմում Վ.Գեւորգյանը շարունակել է իր մասնակցությունը Կապանի շրջանի սահմանամերձ  Ծավ, Ն. Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ագարակ գյուղերի եւ ՀՀ հարավարեւելյան սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին (Զանգելանի, Կուբաթլուի, Հորադիզի, Ֆիզուլիի շրջաններում):

Որպես  ակտիվ, գրագետ, համարձակ եւ բարեխիղճ հրամանատար Վ.Գեւորգյանը նշանակվել է գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատարի հաստիքը թափուր լինելու պատճառով ժամանակավոր կատարել գումարտակի  հրամանատարի պարտականությունները, որի ընթացքում գումարտակը փառքով եւ բարձր պատասխանատվությամբ է կատարել իր առջեւ  դրված խնդիրները:

18.02.1994թ. Վ.Գեւորգյանը նշանակվել է թիվ 84029 զորամասի հակատանկային  դիվիզիոնի հրամանատար, որի կազմում՝ մասնակցելով մարտական գործողություններին, իր խիզախությամբ կարողացել է ոգեւորել ենթականերին եւ անձնական օրինակով բարձրացրել նրանց մարտական ոգին: Ակտիվ մասնակցություն է ունեցել առաջնագծի ինժեներաշինարարական աշխատանքներին եւ բանակաշինության գործին:

1995թ մարտի 18-ին զորացրվել է ՀՀ զինված ուժերից  եւ հաշվառվել պահեստազորում:

Պարգեւատրվել է Արիության մեդալով, Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով, ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ», «Ծովակալ Իսակով», ԵԿՄ «Երկրապահ», ԼՂՀ «Մարտական ծառայություն», «Երախտագիտություն» եւ մի շարք այլ մեդալներով ու շնորհակալագրերով:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը շնորհավորում է Վարդան Գեւորգյանին՝ փոխգնդապետի կոչում ստանալու համար եւ մաղթում հաջողություններ համայնքի ղեկավարման, տարածաշրջանում տեղաբաշխված զինվորական ստորաբաժանումներին աջակցելու, ինչպես եւ աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիրակության գործում:

«Սյունյաց երկիր» 

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

05.08.2026 19:11

Ռուսաստանի նավթագազային եկամուտները տարվա առաջին յոթ ամիսներին նվազել են 17%-ով

05.08.2026 17:13

Բաքուն ողջունել է Փաշինյանի «իրական Հայաստան» հայեցակարգը

05.08.2026 16:36

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը. ՔԿ

05.08.2026 16:32

Օգոստոսի 7-ին Գորիսում՝ 90-ականների մեծ DISCO PARTY

05.08.2026 15:44

Սպառված իշխանության ախտանիշը

05.08.2026 14:27

Եթե մարզային այցի ժամանակ հայտնվում ենք այլ երկրի տարածքում, մեղավորը դուք եք․ պատգամավորը՝ ՔՊ-ականին

05.08.2026 12:08

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի

05.08.2026 12:01

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

05.08.2026 11:57

Զգուշացում․ սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ

05.08.2026 11:52

ՍԶՆԱԿ ԵՎ ԴԻՑՄԱՅՐԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆ

05.08.2026 11:26

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

05.08.2026 11:06