Քաղաքական դիակ Վահեն նոր մոբիլիզացիա է սկսել՝ վարձակալել մարդկանց, ովքեր իր իսկ բացած ֆեյսբուքյան կեղծ էջերում, շուկայականից բարձր գներով, կհայհոյեն «Սյունյաց երկրի» խմբագրին

04.06.2018 12:29
2100

Արդեն ասել ենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքում մնալու իր երազանքի ճանապարհի միակ խոչընդոտը համարում է «Սյունյաց երկիր» թերթը:

Եվ լրատվամիջոցին ու նրա խմբագրին հայհոյելու համար ֆեյսբուքյան նորանոր կեղծ էջեր են բացվում:

Բայց, տեսնելով, որ իր ենթականերն այլեւս նախկին փութաջանությամբ ու հնազանդությամբ չեն կատարում մարզպետի հանձնարարականը՝ կեղծ էջերում հայհոյելու թերթի խմբագրին, վերջին օրերին այլ գործելակերպ է ընտրել՝ վճարել նրանց, ովքեր Սամվել Ալեքսանյանի դեմ որեւէ հայհոյանք կգրեն:

Ընդ որում՝ խնդիրն այն չէ, որ փաստարկված, հիմնավորված ինչ-որ խոսք կամ քննադատություն գրվի: Կարեւորն այն չէ, որ վարձկանը ծանոթ լինի խմբագրին, նրա հոդվածներին, թերթի դիրքորոշմանը: Կարեւոր է՝ խմբագրին հայհոյելը, ընդ որում՝ որքան խիստ լինեն ուշունցները, այնքան բարձր կլինի վարձատրությունը:

Մարզպետի նոր նախաձեռնության իրականացման համար պլատֆորմ է ընտրվել հատկապես Քաջարան ներխուժած ավազակախմբի միջավայրը, մասամբ էլ՝ Կապանը:

Անկեղծորեն՝ մենք չենք դատապարտում Սամվել Ալեքսանյանի դեմ ոտքի հանված վարձկաններից որեւէ մեկին:

Մենք, ընդհակառակը, կոչ ենք անում՝ առավել ակտիվ եւ առավել բարձր գներով մասնակցել այդ ակցիային ու հնարավորինս շատ հայհոյել թերթի խմբագրին:

Իմիջիայլոց, ակցիայի հիմքում ազգանպաստ բաղադրիչ ենք նաեւ տեսնում. այդ ձեւով, գոնե չնչին չափով, սյունեցիներին է վերադարձվում Սյունիքից գողացածը, այդ ձեւով գոնե մի երկու հարյուր հոգի աշխատանքի կընդունվեն, այդ ձեւով …

Իսկապես, մենք չենք նեղանում որեւէ մեկից՝ շատ լավ հասկանալով, որ գործ ունենք հոգեկան անհավասարակշռության մեջ հայտնված մարդու հետ, ով հեքիաթային ջանքեր է գործադրում՝ մնալու Սյունիքի մարզպետի պաշտոնում կամ վերադառնալու Քաջարանի կոմբինատ՝ տնօրենի կարգավիճակով, ով փորձում է չվերադարձնել Սյունիքից թալանածը, ով փորձում է չկանգնել հայոց արդար դատաստանի առջեւ: Նաեւ հասկանում ենք, որ ստեղծված վիճակում մարզպետն այլ գործիք չունի, քան ֆեյսբուքյան կեղծ էջեր հորինելը, անանուն նյութեր կամ կեղծված ստորագրությամբ «քոմենթներ» շաղ տալը: Հասկանում ենք նաեւ ստրուկների բյոլուկին՝ ամեն գնով պետք է պաշտպանել իրենց տիրոջը՝ ավազակապետին, այլապես, փարավոնների ժամանակներին հանգույն, Վահեին հուղարկավորելիս հողին ենք հանձնելու նրա սպասավորներին եւս:

Մի խոսքով՝ Սյունիքում մեկ տարի առաջ սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը թեւակոխել է մի նոր հանգրվան, որի իմաստը Վահե Հակոբյանի կենաց եւ մահվան հարցն է:

«Սյունյաց երկիր»

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12