Գուցե նաև իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ. Փաշինյան

04.10.2023 18:44
683

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չսպառնալու մասին հայտարարությունն արել է մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնելու մոտիվացիայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյան այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե վարչապետի այդ հայտարարությունն օգտագործվել է հայկական կողմի դեմ:

«Այո, ես հայտարարել եմ, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում: Եվ իմ հայտարարության մոտիվացիան եղել է այն, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացվի: Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի մարդ զոհվեր: Իմ խնդիրն այն չի եղել, որ հայտարարություն անեմ, և 300 մարդ ավել զոհվի: Իմ խնդիրն է եղել անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի: Եվ ես ուրախ եմ, որ գուցե նաև իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ՝ դժվար, տառապալից, հոգեբանական ծանր վիճակում, եկել, հասել են ՀՀ: Եվ ես ուրախ եմ, որ մենք իրենց պատշաճ ընդունելու հնարավորություն ունենք այսօր»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի մեղադրանքին, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ժամանակ Հայաստանը մենակ է թողել ԼՂ-ին՝ վարչապետը դա համարեց հնարավոր ամենաանարդար մեղադրանքը: Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին 1 մլրդ դոլարից ավելի ֆինանսավորում է ապահովել:

«Իմ անձնական կարծիքով՝ ԼՂ-ն Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ և այս ընթացքում, նաև ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել: Ես չեմ ասել, թե մենք չենք միջամտելու, ես ասել եմ, որ նպատակը ռազմական գործողությունների մեջ ՀՀ-ին ներքաշելն է, և մենք ռազմական գործողությունների մեջ չենք ներքաշվելու: Բայց մենք քաղաքական ամբողջական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի այդ սադրանքի նպատակն ու հիմնական թիրախը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը: Նա ընդգծեց, որ որպես ՀՀ վարչապետ իր պարտականությունն է առաջին հերթին ՀՀ անվտանգությունն ապահովելը` այդ թվում ԼՂ-ի քույրերի և եղբայրների սիրույն:

«Պատկերացրեք, որ տեղ չլիներ, որտեղ նրանք կարողանային ապաստան գտնել: Եվ պատկերացրեք, որ պետություն չլիներ, որ նրանց առաջնային կարիքը բավարարելու հնարավորություն ունենար: Այսօր մենք ասում ենք, որ միջազգային օգնության կարիք ունենք, բայց ձեռք մեկնած աշխարհով ման չենք գալիս, որ մեր եղբայրներն ու քույրերը սովահար չլինեն»,-ասաց Փաշինյանը:

 

 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11