Պարարվեստի երախտավորները Սյունիքում

24.01.2024 12:24
412

Լուսանկարները՝ ստորև

Սիսիան

Առաջին հերթին կուզենայինք նշել Արծրուն Նավասարդյանի մասին. ծնվել է 1919 թ. Ուզ (Ույծ) գյուղում: Չորրորդ դասարանից տեղափոխվել է (հորեղբոր հետ) Բաքու և ուսումը շարունակել այնտեղ: 1939 թ. ավարտել է պատմության ֆակուլտետը, միաժամանակ մասնակցել է պարարվեստի դասընթացների: 1939 թ. զորակոչվել է բանակ և ծառայել մինչև 1947-ը՝ մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին:

Այնուհետև վերադարձել է Սիսիան, ամուսնացել, աշխատել մանկավարժության ոլորտում. երեկոյան դպրոցի տնօրենն էր, քաղաքի թիվ 1 միջնակարգի պատմության ուսուցիչը:

Մանկավարժական գործունեությանը զուգահեռ պարի խմբակներ է կազմակերպել շրջանի դպրոցներում և մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ հանրապետության ու շրջանի մասշտաբով:

1971 թ. նշանակվել է Սիսիանի շրջխորհրդի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ և աշխատել մինչև 1978-79 թվականներ: Այդ պաշտոնում ավելի մեծ հնարավորություն ունեցավ զբաղվելու պարարվեստով: Կարողացավ ստեղծել 60 հոգուց բաղկացած պարի խումբ, որը ժամանակի ընթացքում արժանացավ «Ժողովրդականի» կոչման և մեծ համբավ ձեռք բերեց ամբողջ հանրապետությունում:

Արծրուն Նավասարդյանից հետո կուլտուրայի բաժինը ղեկավարեց Վալերի Բալյանը, ում նախաձեռնությամբ էլ պարային համույթի ղեկավար հրավիրվեց (Գյումրիից) Համլետ Բագրատունյանը: Նա 1970-ականների վերջին եկավ Սիսիան ու մի քանի տարի գլխավորեց պարի համույթը:

Գյումրիի պարարվեստի դպրոցի ներկայիս տնօրեն Սամվել Գասպարյանի պատմելով՝ Համլետը Սիսիանում հրաշալի խումբ էր ստեղծել: Այդ խումբը հյուրախաղերով եղել է նաև Գյումրիում:

1980-ականների սկզբին Համլետը վերադարձել է Գյումրի և զբաղվել իր մասնագիտությամբ, որից հետո մշտական բնակության է տեղափոխվել Խարկով. այնտեղ էլ մահացել է 6-7 տարի առաջ:

Սիսիանի պարի համույթն այնուհետև ղեկավարել է Վարուժան Գրիգորյանը (նրա հետ մեր զրույցը՝ համարում):

Վարուժան Գրիգորյանի գործունեությունը Սիսիանում ուշագրավ է մեկ այլ առումով ևս. նրա, Վալերի Բալյանի և Շչորս Դավթյանի ջանքերով 1986 թ. Սիսիանում բացվեց պարարվեստի դպրոց, որը եզակի երևույթ էր Սյունիքի ամբողջ տարածաշրջանում:

Վարուժան Գրիգորյանին փոխարինել է Համլետ Բաբայանը՝ Սոկոլը, ով «Սյունիք» անունով պարային համույթը ղեկավարեց մինչև 2013 թվականը:

Այդ ընթացքում՝ 2004 թվականից, Համլետ Բաբայանը ղեկավարել է նաև Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնը:

«Սյունիք» համույթը, Համլետ Բաբայանի ղեկավարությամբ, մեծ դեր է խաղացել Հունաստանի Նեա Զմիրնի քաղաքի հետ 2001 թվականից սկիզբ առած բարեկամության կայացման ու ամրապնդման գործում: 20 հոգուց բաղկացած համույթը երեք անգամ այցելեց Աթենքին հարակից այդ քաղաք և ելույթներ ունեցավ:

 

Գորիս

Ըստ Յուրի Ջավահիրյանի  և Արկադիա Մանուցյանի՝ առաջին պրոֆեսիոնալ պարի խումբը Գորիսում ձևավորվել է 1950-ականներին՝ Վովա անունով մի պարուսույցի ղեկավարությամբ, ազգանունը չեն հիշում: Երևանից էր եկել,  երեք-չորս տարի աշխատեց և վերադարձավ մայրաքաղաք:

Արկադիա Մանուցյանը հիշում է առաջին պարի խմբի անդամներից մի քանի հոգու՝ Ռաֆիկ Աղաջանյան, Ռազմիկ Ղազարյան, Հայկազ (հետագայում կարճ ժամանակով դարձավ Գորիսի քաղխորհրդի նախագահ), Գագիկ (Ճուխպրծակի. մականունը ստացել էր չափազանց ակտիվ դերակատարության և արագ շարժումների պատճառով), Չարիկ և (հետագայում իր կին) Ալվարդ, Ժորա (Տմբըզ, ով հետագայում պարային հիանալի համույթ ստեղծեց Ստեփանակերտում), Բորիկ, Գիչունց Արտաշ...

Վովան հասցրեց իրեն փոխարինողներ պատրաստել՝ Ռաֆիկ Աղաջանյան (Ակիմով), Ռազմիկ Ղազարյան:

Խմբում մինչև 16 պարող կար:

Ժամանակակիցները շատ լավ են հիշում Ռաֆիկ Աղաջանյանին (դալլաք Վաղարշակի որդին էր, մայրը՝ Զաբել, կինը՝ գործակատար Ամալյա Միրաքյան, երկու զավակ են ունեցել, դուստրը՝ Ռուզան, ներկայումս բնակվում է Գորիսում): Ռաֆիկը կյանքից հեռացավ 35 տարեկանում՝ ուժերի ծաղկման շրջանում (1939-1974 թթ.):

Պարի խումբը սկզբնական փուլում գործում էր ժողգործիքների խմբի կազմում: Ժողգործիքների խմբում էին Ապավենը (քամանչա), Թառչի Վալոդը (Վոլոդյա Մինասյան), Թառչի Աթան, Արտուշ Հակոբյանը (հետագայում Գորիսի կուսշրջկոմի բաժնի վարիչ), Քթանին Ագոն (Արկադիա Մանուցյանը), Ժորա Սարդարյանը (քամանչա), Արմիկ Տոռոզյանը և ուրիշներ...

Ռազմիկ Ղազարյանը 1970-ականներին էր ղեկավարում շրջանային մշակույթի տան պարի խումբը, նաև նվագում էր: Ռ. Ղազարյանը ծնվել է 1943-ին, Գորիս քաղաքում: Պարարավեստում առաջին քայլերն արել է պարուսույց Վովայի և Ռաֆիկ Աղաջանյանի ղեկավարությամբ: Պարարվեստի հանդեպ սերը միշտ ուղեկցել է նրան: Նշանակալի է նրա ավանդը հայրենի քաղաքի ու հարակից գյուղական բնակավայրերի՝ 1970-80-ականների մշակութային կյանքում, մասնավորապես պարի ուսուցման ու զարգացման գործում: Գորիսի շրջանային մշակույթի տնից բացի երգի-պարի ինքնագործ խմբերի ղեկավար է եղել Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկայում, Շինուհայրի ռետինե կոշիկների գործարանում: Նրա ղեկավարած համույթները պարբերաբար հանդես են եկել շրջանի բնակչության առջև, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի պարի համույթը մասնակցել է 80-ականներին կազմակերպված «Երաժշտական Գորիս» հեռուստանախագծին: Կյանքից հեռացել է 1997 թվականին:

1977-79 թթ. պարարվեստը Գորիսում ղեկավարում էր Ղուկաս Ղուկասյանը (նրա հետ հարցազրույցը՝ համարում):

Մինչ այդ՝ կարճ ժամանակով, Երևանից գալիս և պարի խմբին օգնում էր  ճանաչված պարուսույց Հովհաննես Թադևոսյանը, որի հուշերը նույնպես ներկայացնում ենք:

1980-81 թթ. Գորիսի պարային համույթը ղեկավարում էր Համլետ Երիցյանը՝ Վանաձորից (նրա գործունեության մասին որոշ տեղեկություններ հայտնեց տիկինը՝ Թամարան, ով քանիցս այցելել է Գորիս): Համլետ Երիցյանը ծնվել է 1942 թ. Ստեփանակերտում: Ժամանակին եղել է Կիրովականի «Հորովել» երգի-պարի համույթի մենապարող, Կիրովականի պարային համույթի ղեկավար, բեմադրել է բազմաթիվ պարեր: Զարմանալիորեն նրա կենսագրության մեջ բացակայում է տեղեկությունը գորիսյան գործունեության մասին: Պարարվեստի ոլորտում ունեցած նշանակալից ծառայությունների համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է 2021-ին՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

1982-87 թվականներին գորիսյան պարարվեստը ղեկավարում էր Օնիկ (Հովհաննես) Ավագյանը, որի գործունեության մասին առավել հանգամանալից տեղեկություններ են հրապարակվում համարում:

Ըստ Յուրի Ջավահիրյանի՝ «Այդ պարուսույցները և պարողները Գորիսի նախշն էին»:

Մեղրի

Ըստ Մեղրու համայնքապետարանի՝ մշակույթի ոլորտի պատասխանատու Սվետլանա Մանուչարյանի՝ Մեղրու պարարվեստի պատմության մեջ մնայուն հետք է թողել Վլադիմիր Կարապետյանը:

Վլադիմիր Կարապետյանը սովորել է Երևան քաղաքի պարարվեստի ուսումնարանում։ Պարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի պարի համույթում և արժանացել բազմաթիվ պատվոգրերի, ինչպես նաև դափնեկրի կոչման։

Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր և սկսել իր աշխատանքային գործունեությունը։ 1977-1988 թվականներին աշխատել է Ագարակի ՊՄԿ-ի մշակույթի պալատում՝ որպես պարի համույթի ղեկավար։

Տաղանդավոր պարուսույցի ղեկավարած պարի համույթը մասնակցել է բազմաթիվ փառատոների Կապան, Գորիս և Երևան քաղաքներում։

1983 թվականին Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) կողմից Վլադիմիր Կարապետյանի պարի համույթին շնորհվել է «Ժողովրդական պարի համույթ» կոչումը։

1985 թվականին համույթը ելույթներ է ունեցել Մոսկվայում, Գերմանիայում և Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ու արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելության։

Վլադիմիր Կարապետյանի սաներից երկուսը, ավարտելով վերջինիս ղեկավարած համույթը, շարունակել են ուսանել պարարվեստի ոլորտում։

Մեղրու պարարվեստի նվիրյալների մասին սույն համարում հանգամանալից խոսք է ասում Սիրուն Սարգսյանը:

 

Կապան

Պարարվեստը հարուստ պատմություն ունի Կապանում: Հատկապես ակնառու է Գառնիկ Խաչատրյանի, Բորիկ Հարությունյանի, Արտյուշա Կարապետյանի դերակատարությունը:

Սուսաննա Մարտիրոսյանի հոդվածը, որ նույնպես ներկայացվում է սույն համարում, հանգամանալից տեղեկություններ է հաղորդում պարարվեստի նվիրյալների մասին:

 

Սամվել Ալեքսանյան

Միակն ու անկրկնելին․ Ֆրանսիայի դեսպանի ազդանշանը՝ Բաքվի հորինած «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը

24.11.2024 21:32

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով

24.11.2024 18:03

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

24.11.2024 14:36

ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ-ներին հորդորում է նախքան սպառազինությունների ձեռքբերման մասին նյութեր հրապարակելը ճշտումներ կատարել գերատեսչության հետ

24.11.2024 14:09

Հանդիպում Արծվանիկի բնակիչների հետ

24.11.2024 11:03

Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու

23.11.2024 19:50

Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը

23.11.2024 19:43

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09