Քաղաքապետարանը չպետք է ջրատարի ներքին ցանցը վերահանձնի «Հայջրմուղկոյուղուն»

21.06.2013 17:01
2130

ՎԼԱԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ամեն բան կատարվում է քաղաքակիրթ ձեւով` քննարկումներ, հասարակական լսումներ, որոշումներ, պայմանագրեր... Թվում է` այդ ամենից հետո կգտնվի ճիշտը, ռացիոնալը, օգտակարը: Ավաղ...

Այս «ապահով Հայաստանը» շատ նման է մի մեղվաընտանիքի, որը մայրազրկվում է: Եվ օրեցօր շատանում են բոռերը, որոնք միայն խժռում են: Այդպիսի ընտանիքում ամեն բան խառն է ու ցրիվ, ռիթմից զուրկ:

Անտարակույս, կարող ենք անդրադառնալ երկրում տիրող անպատժելիության մթնոլորտին, մեծ ու փոքր չինովնիկների խարդավանքներին, բիրդան աղաներին, միլիարդներ գողացած պետական այրերին, կատարված ընտրակեղծիքներին, բազմաթիվ մարդկանց, ովքեր այդպես էլ դուրս չեկան մութ թունելախորշերից եւ խանգարեցին ժողովրդին շտկելու իր մեջքը: Բայց… Այսօր ցանկանում եմ թղթին հանձնել իմ մտորումները Կապանի ջրամատակարարման մասին:

Գործի բերումով բազմաթիվ անգամ եղել եմ Աջաբաջում (Աջիբաջ), Գետիկաշենում (Չայքենդ), բարձրացել մինչեւ Գյարդ: Ի՞նչ է կատարվում այդ ձորերում` ա) սահմանապահ զինվորներ կան Գյարդից վերեւ` դրանից բխող բոլոր հետեւանքներով, բ) կովերն ամռան շոգին իրենց հանգիստն են անցկացնում Գյարդ գետում, գ) ձկնորսները, փայտ եւ խոտ բերող գրաստներն այդտեղ ունեն իրենց ներկայությունը: Այդ ամենից ցած` Չայքենդից 500մ վերեւ, խմելու ջուրը մտնում է ջրընդունիչ: Իսկ ժամանակին այնտեղ կային ցանկապատ եւ պահակային ծառայություն:

Նշեմ, որ գետի ջրերը քառապատիկ, հնգապատիկ ավելին են, քան խմելու համար վերցրածը: Խմելու ջուրը քաղաք է հասնում ինքնահոս եղանակով: Եվ թվում է, թե ջրի կարիք չպիտի լինի: Խորհրդային տարիներին բարձրահարկերի վրա դրված էին օդահան սարքեր, այժմ դրանք չեն գործում: «Հայջրմուղկոյուղու» հետ կնքված պայմանագրում նշված շուրջօրյա մատակարարումը չի համապատասխանում իրականությանը: Արդյունքում մեծ քանակով օդ է հավաքվում խողովակաշարում, եւ բնակիչների հաշվիչներն օրական 2-3 անգամ պտտվում են օդի ճնշման ներքո: Կամա թե ակամա բաց են մնում ծորակները` հաճախ ջրով ողողելով հարեւանների բնակարանները: Ջրմուղը պատասխանատու է մինչեւ շենքի առաջին հարկ ջուր հասցնելը, որտեղ էլ լինում է ջրի կորուստ, որից էլ տուժում են շենքի հիմքերը եւ բնակիչներն ընդհանրապես: Հաճախ եմ ականատես լինում վթարների, քանդված ու անմաքուր ճանապարհահատվածների` մոռացության տրված, սանիտարահիգիենիկ որեւէ նորմի հետ կապ չունեցող:

Ըստ հավաստի տվյալների` «Հայջրմուղկոյուղին» Կապան քաղաքի բնակչությունից ամսական գանձում է 25-30 մլն դրամ: Ի դեպ, ջրի գինը մեր քաղաքում հեչ էլ ջրի գին չէ: Ինչու՞: Այն պարզ պատճառով, որ ինքնահոս եղանակով է հասնում Կապան, որ առատ է, որ մաքրում-ֆիլտրում, որպես այդպիսին, չի կատարվում, որ 24 ժամ չի մատակարարվում, որ անձրեւաջրերը հասնում են բնակարան եւ այլն: Այսքանից հետո արի ու տես` նորին մեծություն «Հայջրմուղկոյուղին» եւ քաղաքապետարանը` իր ավագանիով, եկել ու համաձայնություն են կայացրել` 25 տարով համակարգը նորից ֆրանսիացիներին տրամադրելու վերաբերյալ: Արարքը համարում եմ հանցավոր գործարք: Հանրային քննարկումը դիտելիս պարզ երեւում է, որ ե՛ւ քաղաքապետը, ե՛ւ ավագանին շահագրգռված են այդ հարցում: Եթե ֆրանսիացիները 14 տարվա ընթացքում համապատասխան ներդրումներ չեն կատարել, ուրեմն նրանց հետ պայմանագիր ստորագրելն անիմաստ է: Մենք մոռանում ենք, որ կոյուղին չի գործում եւ նոր պայմանագրում այդ մասին նույնիսկ խոսք չկա: Եւս մի հարցի մասին` խմելու ջրի խողովակաշարի վրա տարիներ առաջ կառուցվել է չորս հէկ: Համոզված եմ, որ դրանք տեղադրելուց առաջ համաժողովրդական քննարկում չի եղել: Հիմա էլ կառավարությունում ստորագրվում են ջրընդունիչներից վեր նոր հէկերի կառուցման փաստաթղթեր: Ըստ մասնագետների` խմելու ջուրն այդ պարագայում կարող է վերածվել արդյունաբերական ջրի: Իսկ այդ վիճակը հանդուրժողները գործարքից, ըստ երեւույթին, իրենց շահաբաժինն ունեն: Ինչ արած, շահավետ գործ է, հազարավոր կապանցիների առողջության հաշվին:

Ես մասնագիտական մոտեցում չեմ կարող ունենալ, բայց ջուր օգտագործող եմ եւ կապանցի, ով ցավում է իր քաղաքի ամեն անբարեկարգ անկյան, ամեն լիտր չմատակարարված ջրի, ամեն սխալ կնքված պայմանագրի, ամեն կոտրված ծառի, անփութորեն նետած ծխախոտի մնացորդի համար: Կոչ եմ անում կապանցիներին` համատեղ ուժերով չեղյալ համարենք քաղաքապետարանի եւ «Հայջրմուղկոյուղու» միջեւ կնքված պայմանագիրը:

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38