Քոչարյանի պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ հայտնեց, որոշումը կհրապարակվի 12։30-ին

19.06.2019 12:12
1110

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։

Այսօրվա նիստի մեկնարկին Քոչարյանի պաշտպանական կողմից փաստաբան Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին` նշելով, որ այն կապված է երեկվա դատական նիստին տեղի ունեցածի հետ։

Հովհաննես Խուդոյան, արխիվ
Հովհաննես Խուդոյան, արխիվ

Երեկ դատավորն արգելեց պաշտպաններին հադես գալ դիրքորոշմամբ, ինչի պատճառով դատարանում իրավիճակը լարվեց։

Խուդոյանը հայտարարեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել։ Փաստաբանը նաև նշեց, որ դատավորը պաշտպաններին չի հստակեցրել իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի այսօր 12։30-ին։

Դատական նիստին այսօր ներկա էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյան
Արթուր Դավթյան

Ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում Դավթյանը նշեց, որ պաշտպանական կողմից գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում են տեսնում։

«Ակնհայտ է, որ պաշտպանության կողմից գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ենք տեսնում, և եթե այս միտումը նաև օրենքով ընձեռված, պայմանական ասած, հնարավորությունների պարբերական գործադրումն էր, ես խնդրեցի, որ դատարանն արձագանքի դրան անհրաժեշտ պահին՝ դիտարկելով դա որպես իրավունքներից օգտվելու անբարեխիղճ կամ չարաշահման դրսևորում», - ասաց դատախազը»։

Նշենք, որ Քոչարյանի գործը վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը երեկ մերժեց տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի, մեղադրյալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի փաստաբանների միջնորդությունն իր ինքնաբացարկի մասին։

Ավելի վաղ Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. Քոչարյանի կողմը կասկածներ ուներ դատավորի՝ էլեկտրոնային եղանակով նշանակման գործընթացի հետ կապված: Դատավոր մերժել էր նաև այդ միջնորդությունը։

azatutyun.am

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11