ՌԴ Բելգորոդի նահանգի վեց քաղաքային շրջան ռմբակոծվել է անցած օրվա ընթացքում

18.06.2023 16:13
871

ՌԴ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է անցած օրվա ընթացքում ուկրաինական կողմից նահանգի վեց վարչական տարածքների վրա հարվածների մասին, տուժածներ չկան:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բելգորոդի նահանգում անցած օրվա ընթացքում 17 հրետանային արկ է արձակվել Սոլնցևկա, 11 հրետանային արկ՝ Կրասնի Խուտորի, 3-ը՝ Նաումովկա և 2-ը Ժուրավլյովկա գյուղերի վրա։ Շչետինովկա գյուղի վրա հակառակորդը նռնակ է նետեել ԱԹՍ-ից»,- news.am-ի փոխանցմամբ,  գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Նահանգի ղեկավարը նշել է, որ Բելգորոդի շրջանում գնդակոծությունների հետևանքով ավերածություններ չկան։

Բորիսովկայի շրջանում ականանետից ռմբակոծվել է Բոգուն-Գորոդոկ գյուղի ծայրամասը, չորս հարված է եղել։ Ավերածություններ չկան։

Վալույկիի քաղաքային շրջանում երեք հրետանային արկ է արձակվել Վերիգովկա գյուղի ուղղությամբ։ Ավերածություններ չկան։ Նովոպետրովկա գյուղում հակառակորդը երեք պայթուցիկ սարք է գցել անօդաչուներից։ Տրանսպորտային երկու միջոց է վնասվել։

Վոլոկոնովկայի շրջանում ականանետից և հրետանուց գնդակոծվել է Ստարի  խուտորը և Տիշանկա գյուղը, բնակավայրերի վրա համապատասխանաբար 29 և 7 հարված է եղել։ Վնասվել է էլեկրահաղորդման գիծը։

Գրայվորոնի քաղաքային շրջանում ականանետային երեք արկ է արձակվել Դրոնովկա գյուղի ծայրամասին։ Բեզիմենկո գյուղի մոտ հակառակորդն անօդաչուից նռնակ է նետել։ Ավերածություններ չկան։

Շեբեկինոյի քաղաքային շրջանում ականանետից գնդակոծվել է Բելյանկա գյուղը․ 16 հարված է եղել։ Վնասվել է գյուղտնտեսության երկու օբյեկտ։ Ականանետային վեց ական է արձակվել Կալինինի ավանի, չորսը՝  Մուրոմ գյուղի, չորսը՝ Պանկով խուտորի, երեքը՝ Լենինյան ավանի, երեքը՝ Նովայա Տավոլժանկա գյուղի և երեքը՝ Մուխին խուտորի ուղղությամբ։ Նշված բնակավայրերում ավերածություններ չկան։

Ըստ Գլադկովի, Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներին ենթարկված բնակավայրերից ոչ մեկում տուժածներ չկան։ 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34