ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Հայաստանի համար կարևոր ցամաքային առևտրային միջանցքներ ձևավորելու հարցում. «Կոմերսանտ»

04.02.2019 16:30
1168

Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները: Կողմերն ամբողջացրել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ընթացակարգերը: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարությունում իր աղբյուրին:

Համաձայնագիրը թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն առևտրի և տարանցման համար:

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. Ժնևում. այն փաստաթղթերի փաթեթի մի մասն է, որով Ռուսաստանն անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային երեք միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել: Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել, որպեսզի նախապատրաստվեն դրա իրականացմանը»,- գրում է պարբերականը:

Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ այս պահին համաձայնեցված մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան:

Ապրանքների հոսքի մոնիթորինգով և մակնշմամբ զբաղվելու է շվեյցարական Societe Generale de Surveillance ընկերությունը: Նշվում է, որ շվեյցարական ընկերության հետ վրացական կողմը պայմանագիր է կնքել 2017 թվականին, իսկ Ռուսաստանը՝ 2018 թվականին: Ընկերության ներկայացուցիչները պետք է ներկա գտնվեն առևտրային միջանցքներ մտնող և դրանցից դուրս եկող մաքսային տերմինալներում: Միջանցքների հստակ աշխարհագրական կոորդինատները ամրագրված են 2011թ. համաձայնագրում:

Պայմանավորվածությունների համաձայն՝ Societe Generale de Surveillance աշխատակիցներն աշխատանքի կանցնեն այն ժամանակ, երբ ՌԴ-ից և Վրաստանից կստանան իրենց աշխատանքի դիմաց տրամադրվող գումարները: Ռուսաստանը վճարումը կատարել է 2018թ. հունիսին, վրացական կողմը՝ անցած տարվա նոյեմբերին:

Մոնիթորինգի մեկնարկի վերջնական ժամկետը կողմերը կորոշեն համատեղ կոմիտեի նիստում, որը ստեղծվել է 2011թ. համաձայնագրի համաձայն: Կոմիտեն առաջին նիստը կանցկացնի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին:

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Կոմերսանտ»-ին հաստատել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստումն ավարտվել է: «Բավականին երկար ժամանակ պահանջվեց: Դա բացատրվում է նրանով, որ նախագիծը շատ ոչ սովորական է: Այդպիսի նախադեպ ոչ մի տեղ չկա, և ամեն ինչ առաջին անգամ է իրականացվում»,- ասել է Աբաշիձեն: Նա հավելել է, որ վրացական կողմը հույս ունի անցնել փաստաթղթի իրագործմանը:

Պարբերականը նաև նշում է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկով շահագրգռված է նաև Հայաստանը: Նշվում է, որ Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանք Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ է փակվում ձյան պատճառով:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34