Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենքի կասկածանքով

04.02.2020 16:33
1205

Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, հայտնում է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Ոստիկանության գլխավոր շենքի հարևանությամբ լրագրողների հետ զրույցում Մակինյանն ասաց, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Մակինյանը տեղեկացրեց, որ այս գործողությունը կապված չէ ՀՖՖ-ին առնչվող քրեական գործի հետ: Նա նշեց, որ մամուլում տեղեկություններ է կարդացել, որ Հայրապետյանի մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Ազատությանը» հայտնեց, որ Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով:

Դեկտեմբերի 20-ին Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշումներ էին կայացվել: Իսկ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով: ՀՖՖ նախկին նախագահն այս պահին քրեական գործով որևէ կարգավիճակ չունի:

«Գործի համար նշանակության ունեցող որևէ իր խուզարկության ընթացքում չի հայտնաբերվել ոչ Հայրապետյանի բնակարանից, ոչ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ից», - լրագրողներին ասաց Ամրամ Մակինյանը:

azatutyun.am

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10