Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, այլ երկրներից՝ աճել

14.05.2019 14:45
1043

Այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 391.5 մլն դոլարին համարժեք գումար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ տրանսֆերտների այս ծավալն աճել է 33.2 մլն դոլարով կամ 9.2 %-ով։

Աճել է ինչպես արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը, այնպես էլ՝ Հայաստանից դեպի արտերկիր փոխանցվող։ Այսպես, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից արտերկիր է փոխանցել մոտ 286.7 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.2 մլն դոլարով կամ 4.8 %-ով։ Հիշեցնենք, որ խոսքը ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կատարած դրամական փոխանցումների մասին է։

 

Ռուսաստանից եկող փողը պակասել է, այլ երկրներից՝ աճել

Դեպի Հայաստան ամենից շատ Ռուսաստանից է գումար ուղարկվում, ինչը, բնականաբար, պայմանավորված է այդ երկրում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած գումարներով։ Սակայն, դեռևս նախորդ տարվա վերջերից Ռուսաստանից եկող փողը պակասում է։ Մասնավորապես, այս տարվա առաջին երեք ամիսներին բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 195.6 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 6.1 մլն դոլարով կամ 3 %-ով։

Փոխարենը զգալի ավելացել է այլ երկրներից կատարվող դրամական փոխանցումների ծավալը։ Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրությունը ներկայացնելիս առաձնացնում է մի քանի երկիր, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ Եվ մնացած երկրների ցուցանիշները ներկայացնում է «այլ երկրներ» տողով։ Այս տարվա առաջին եռամսյակում նշված «այլ երկրներից» Հայաստան է փոխանցել մոտ 105 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 38.8 մլն դոլարով կամ 58.6 %-ով աճել է։ Բայց թե կոնկրետ որ երկրների մասին է այստեղ խոսքը, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։

 

Ինչ վերաբերում է Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումներին, ապա այստեղ ևս ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումները կազմել են 119.7 մլն դոլար՝ 18.4 մլն դոլարով կամ 18.2 % -ով ավելին, քան 2018 թվականի նույն ամիսներին։

Որոշակիորեն աճել են նաև դեպի ԱՄՆ փոխանցումները։ Այս տարվա հունվար-մարտին դրանք կազմել են 52.6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 48.8 մլն դոլարի դիմաց (աճը՝ 3.8 մլն դոլար կամ 7.8 %):

Մի քանի երկրի մասով դրամական փոխանցումների զուտ ներհոսքը բացասական ցուցանիշ է կազմել, այսինքն՝ Հայաստանից դեպի այդ երկիր ավելի շատ են ուղարկել, քան այդ երկրից Հայաստան։  Նրանց շարքում են Չինաստանը, Թուրքիան ու Ուկրաինան։

Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն աճել են 9.2 %-ով։ Թե որ երկրներով է պայմանավորված աճը, ԿԲ-ի ցուցանիշները թույլ չեն տալիս հասկանալ։ Իսկ Հայաստանից գումարների արտահոսքն աճել է 4.8 %-ով։  

2018 թվականի տարեկան տվյալներով՝ արտերկրից Հայաստան ֆիզիկական անձանց ուղարկած գումարների ծավալը (տրանսֆերտները) փոքր աճ է գրանցել։ Հիշեցնենք, որ փոխարենն էական տեմպերով ավելացել էր փողի արտահոսքը։ Մասնավորապես, 2018 թվականի հունվար-դեկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 785.6 մլն դոլարին համաժեք գումար, որը 2017 թվականի համեմատ աճել է 29.1 մլն դոլարով կամ ընդամենը 1.6 %-ով։ Նույն ընթացքում Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձինք բանկերի միջոցով փոխանցել են 1 մլրդ 188.4 մլն դոլար, որն աճել է 198.6 մլն դոլարով կամ 20 %-ով:

Լուսանկարը՝ vedomosti.ru-ի

hetq.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10