Սահակ Համբարձումյան. «Վերակազմավորումն ինքնանպատակ չէ, այլ պիտի նպաստի ոռոգման ջրի մատակարարման բարելավմանը»

22.02.2017 16:39
4071

Տարեվերջին մարզի հողատարածքների ոռոգման համակարգում կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել: Տարածաշրջանային չորս ջրօգտագործողների ընկերությունները միավորվել են, ստեղծվել է մարզային «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը: Նոր կառույցի մասին որոշ մանրամասներ իմանալու համար զրույց ունեցանք նրա նորանշանակ գործադիր տնօրեն Սահակ Համբարձումյանի հետ:


- Պարոն Համբարձումյան, որպես մեր զրույցի նախաբան, կուզենայինք համառոտ ներկայացնել Ձեր կենսագրությունը:

- Ծնվել եմ 1956 թվականին Մեղրու Կալեր գյուղում, ավարտել եմ Մեղրու միջնակարգ դպրոցը, այնուհետեւ Երեւանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել եմ Մեղրիում 1978 թվականին՝ «Ռեզիստոր» գործարանի Մեղրու արտադրամասում՝ նախ՝ ճարտարագետ-տեխնոլոգ, հետո արտադրամասի պետ: Այնուհետեւ աշխատել եմ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում՝ գլխավոր ճարտարագետ: 1991-1996 թվականներին եղել եմ Մեղրու քաղխորհրդի նախագահ: Դրանից հետո երկու տարի զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, հետո նշանակվել էլցանցերի հարավային մասնաճյուղի Մեղրու էլցանցի տնօրեն՝ աշխատել մինչեւ 2015 թվականի ավարտը: 2016 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել եմ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն: Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր: 2003 թվականից եղել եմ ՀՀԿ Մեղրու կառույցի ղեկավարը, այժմ՝ Մեղրու խոշորացված համայնքի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ:

- Ո՞րն էր մարզի ջրօգտագործողների ընկերությունների միավորման նպատակը:

- Առկա ռեսուրսները, ջրային պաշարներն ավելի արդյունավետ օգտագործելու համար, ինչպես նաեւ ջրօգտագործողների սպասարկումը բարձրացնելու համար հանրապետության 37 ջրօգտագործողների ընկերությունները խումբ-խումբ միավորվել են, եւ այսօր կա 14 ջրօգտագործողների ընկերություն: Մեր մարզում ստեղծվել է «Սյունիք» ջրօգտագործողների ընկերություն: Վերակազմավորման գործընթացն ավարտին կհասցվի այս ամսվա վերջին, որից հետո իմ նստավայրը կլինի Կապանում (մեր զրույցը կայացել է Մեղրիում, ծանոթ. խմբ.):

- Որքա՞ն է նոր ստեղծված կառույցի աշխատակիցների թիվը, եւ արդյո՞ք նախկին տարածաշրջանային ջրօգտագործողների ընկերությունների վերակազմավորումով աշխատակիցների կրճատում է եղել, ինչը մոդայիկ է եւ տարածված մեր օրերում:

- Նոր ձեւավորված կառույցի աշխատակիցների թիվը մոտ 120 է, եւ վերադասը, եւ մենք հակված ենք այն մտքին, որ քիչ աշխատողներ կրճատվեն: Մինչդեռ կրճատումներն անխուսափելի են, եթե նախկինում եղել է չորս ընկերություն, բնականաբար՝ չորս հաշվապահ, այժմ պիտի ունենանք մեկը: Բայց այն մասնագետները, ովքեր տարիներ շարունակ օգտակար են եղել համակարգին, ծառայել են ժողովրդին, նրանք պիտի մնան եւ աշխատեն: Բացի այդ մենք նպատակ ունենք չոռոգվող հողերը ջրարբի դարձնել, կարծում եմ մեր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու դեպքում հնարավորություն կունենանք նոր աշխատողներ ներգրավել ընկերության մեջ:

- Քանի՞ հեկտար ոռոգելի հողատարածություն կա ձեր ընկերության տրամադրության տակ:

- Այսօրվա դրությամբ, նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, մենք ոռոգում ենք մոտ 1500 հեկտար, այս տարվանից, նորից եմ կրկնում, պիտի ոռոգելի հողատարածություններն ավելացնենք: Արդեն սկսել ենք ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները: Ապրիլի 1-ից Մեղրիում սկսում ենք ոռոգման ջուր մատակարարել: Մեղրիում լավագույն տարբերակը ոռոգման ինքնահոս համակարգ ներդնելն էր, որ աստիճանաբար իրականություն է դառնում: Ընդհանրապես Մեղրիում ոռոգման ջրի ինքնարժեքը բարձր էր, ինչը բացատրվում էր ոռոգումը մեխանիկական եղանակով՝ պոմպերի միջոցով իրականացմամբ: Նոր ինքնահոս եղանակի ներդրմամբ ե՛ւ ֆինանսական տնտեսում կլինի, ե՛ւ ոռոգման ջրի մատակարարման որակը կբարելավվի:

- Ոռոգման ջրի հետ կապված հիմնախնդիրներ կան մարզի մյուս տարածաշրջաններում, մասնավորապես, Սիսիանում: Ջրի հսկայական կորուստներ կան Սպանդարյանի ջրանցքում:

- Որքանով տեղյակ եմ, այդտեղ մեծ ներդրումներ են անհրաժեշտ ջրանցքը նորոգելու համար, այդպիսի միջոցներ ներկայումս չկան, բայց հույս ունեմ, որ մասնակի նորոգումներով կարելի է ջրամատակարարում ապահովել նախկինից ավելի լավ:

- Գորիսում էլ խնդիրներ կան ոռոգման համակարգում, մանավանդ ներքին ցանցի վիճակը հեռու է բավարար լինելուց:

- Եղածին մեկն էլ է ավելացել, Քարահունջի հատվածում պայթել է ոռոգման ջրի խողովակը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն վերականգնում է եւ հավաստիացնում, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը վթարը կվերացնեն: Ներքին ցանցն ինչպես Գորիսում, այնպես էլ Սիսիանում մաշված է, ջրի կորուստները՝ անխուսափելի: Պիտի ասեմ, որ ջրօգտագործողներն էլ մի քիչ սրտացավ պիտի լինեն, դժվարությամբ փականներ ենք հայթայթում, տեղադրում, բայց անփույթ օգտագործման հետեւանքով շարքից դուրս են գալիս, եթե չասենք, հենց ջրօգտագործողներն իրենք են ջարդում, որպեսզի մի քանի խորանարդ մետր ավելի ջուր վերցնեն: Պրոբլեմներ բոլոր տարածաշրջաններում կան, դրանք վերացնելու համար ամենօրյա աշխատանք է անհրաժեշտ:

- Ձեզ հաջողություն ենք մաղթում նոր աշխատանքում:

- Ես էլ շնորհակալ եմ մեր կառույցով հետաքրքրվելու համար, մեր համագործակցությունը, կարծում եմ, ի նպաստ ջրօգտագործողների կլինի, ե՛ւ կառավարության որոշումներին, ե՛ւ մեր առջեւ դրված խնդիրներին իրազեկ պիտի լինեն ջրօգտագործողները, հանրությունը պիտի տեղյակ լինի, որ ոռոգման համակարգի վերակազմավորումն ինքնանպատակ չէ, այլ պիտի նպաստի ոռոգման ջրի մատակարարման բարելավմանը:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10