Սահմանամերձ գյուղերում վախի մթնոլորտ է, ե՞րբ է հարձակվելու Ադրբեջանը իրենց տների վրա

20.11.2025 15:30
842

Առաջին հայացքից թվում է, թե ՀՀ–ում խաղաղություն է` լսելով ներկայիս իշխանությանը, սակայն սրան զուգահեռ, ՀՀ-ում անվտանգության ու խաղաղության մասին այլ պատկերացում ունեն սահմանամերձ գյուղերում ապրող բնակիչները։

MediaHub–ի հետ զրույցում Խոզնավարի բնակիչը հաստատեց այն փաստը, որ վերջին ամիսներին կրակոցներ չեն եղել, առնվազն ինքը չի լսել դրանց մասին, սակայն վստահ չէ, որ այդ «խաղաղությունը» երկար է տևելու։

«Հա, վերջերս կրակոցներ չկան, բայց ես հույս չունեմ, որ երկար ա էսպես շարունակվելու։ Ախր ոնց կարող է խաղաղ լինի, երբ Ադրբեջանը հայտարարում ա, որ հայկական տարածքները իրենն են, անդադար զինվում ա, տեխնիկա ա բերում, լցնում։ Գարունը ամբողջ հատվածներով տեխնիկա բերեց ու տեղակայեց։ Հիմա հեռախոսով շատ բան չեմ կարա ասեմ, բայց հո մենք ենք տեսնում էդ ամենը»,— ասաց մեր զրուցակիցը։

Տեղի բնակիչները չունեն դրական ակնկալիքներ ներկա իրավիճակում։ Ընդհակառակը՝ նրանք ապրում են վախի մթնոլորտում՝ սպասելով, որ ցանկացած պահի հակառակորդը կարող է հարձակվել իրենց գյուղերի ու տների վրա։

Այս ֆոնին սահմանամերձ համայնքներում մարդկանց  առօրյան շարունակում է մնալ անվստահության ու սթրեսի մեջ։ Չնայած պաշտոնական հայտարարություններին՝ բնակիչները համոզված են, որ իրական անվտանգությունը միայն խոսքերով չի ապահովում։ Մինչ իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության հեռանկարից, սահմանամերձ բնակիչների պահանջը մնում է նույնը՝ տեսանելի, իրական ու երկարաժամկետ անվտանգություն իրենց ընտանիքների ու բնակավայրերի համար։

Էմմա Մարտիրոսյան

https://mediahub.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22