Սահմանային իրավիճակը կհանգուցալուծվի սահմանագծման և սահմանազատման դեպքում. փորձագետներն ամփոփում են Փաշինյան-Պուտին հանդիպումը

09.07.2021 10:37
1336

Հայ և ռուսաստանցի փորձագետները չեն բացառում, որ ռուսաստանյան սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում կկայունացնի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանային գոտում առաջացած պայթյունավտանգ իրավիճակը, սակայն խնդիրը, նրանց կարծիքով, սկզբունքորեն կլուծվի միայն այն դեպքում, երբ կողմերը համաձայնության հասնեն սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ: Ընդ որում, շատերը համոզված են, որ այս գործընթացում որոշիչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ առանց Ռուսաստանի միջնորդական առաքելության այս խնդիրը 100 անգամ ավելի դժվար կլինի լուծել:

«Ես հավատում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է, երբ կարծում է, որ այս խնդիրների լուծումը պետք է պատվիրակել Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով նրան անաչառ, արդար դատավորի դեր խաղալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1921 թ. սկսած՝ Մոսկվան անկրկնելի, անհամեմատելի դերակատարություն ունի բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության վարչական, իսկ այժմ արդեն պետական սահմանները գծելիս», - ասաց Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով, որ իր փորձն ու զգացողությունը, իբրև ՀՀ պետականությանը ծառայած և պետականության ամրապնդման համար աշխատած մարդու, իրեն ասում է, որ բացի Ռուսաստանից՝ այդ դերը ոչ ոք չի ստանձնելու:

«Ոչ ոք պատրաստ չէ և չի էլ ուզենա միջնորդ լինել այս ծանր, դժվարին և մեծապես նաև անշնորհակալ գործում: Եվ Ռուսաստանը սա անում է միայն մի բանի պատճառով՝ նա չի ուզում Անդրկովկասում ունենալ մի նոր, չմարած, մեծ կոնֆլիկտի օջախ: Ես հավատում եմ՝ Ռուսաստանի առաքելությունը Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու գործում անփոխարինելի է», - նշեց վերլուծաբանը:

Թե ի՞նչ առաջընթաց կլինի սահմանային խնդիրների լուծման, տարածաշրջանում կայունության հաստատման և հայ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու հարցում Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը դժվարանում է ասել: Ամեն դեպքում փորձագետը համոզված է, որ առանց սահմանագծման և սահմանազատման խնդիրը չի կարող լուծվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ռուսաստանցի փորձագետը նշեց՝ Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ վերջին պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքների և Հայաստանի Հանրապետության միջև սահմանները ճշգրտված չեն, և ամեն կերպ փորձում է առաջ գալ սահմանի այս կամ այն հատվածում: Ընդ որում, ինչպես ռուսաստանցի փորձագետն է շեշտում՝ հարցը զգալի առումով քաղաքական է, քանի որ այն կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22