Սամվել Ալեքսանյանին

26.01.2026 11:15
1773

Մեծարգո Սամվել Ալեքսանյան

Սիրով շնորհավորում եմ Ձեր ծննդյան 70-ամյակը:

Ինչպես առաջ, այնպես և հիմա ծննդյան և շնորհանդեսային գրավոր ու բանավոր խոսքեր ես հազվադեպ եմ գրում կամ ասում: Հակառակ կյանքի ծանր հոգսերին և իմ շատ խիտ զբաղվածությանը, գրում եմ՝ գրավոր շնորհավորելու Ձեր հոբելյանը։

Ձեզ ճանաչում եմ արդեն քանի՜ տարի: Այդքան ժամանակ գրական հոդվածներով թղթակցել եմ Ձեր թերթին, քիչ չեն եղել նաև առանձին համարների հետ կապված նախնական քննարկումները: Սա եղել է ստեղծագործական աշխատանք. թե՛ այդ ընթացքում, թե՛ թերթի համարները տպագրվելուց հետո ես ճանաչել եմ Ձեզ և Ձեր միջոցով նաև խմբագրության աշխատակիցներին:

Ձեր թերթի բացառիկ համարներն ինձ հիացրել են, որովհետև տվյալ նյութը լուսաբանելու նպատակով ձգտել եք համակողմանի, գրեթե հանրագիտական ամբողջության: Սա հեշտ չէ և նշանակում է գործ ունենալ ոչ միայն բազմաթիվ հեղինակների, այլև թանգարանների ու արխիվների հետ: Լավ են լուծվում նաև նկարների, լուսանկարների, ընդհանուր ձևավորման հարցը:

Այս տեսակետից մարզային թերթերի մեջ «Սյունյաց երկիր»–ը էականորեն տարբերվում է: Բացառիկներից առանձին համարներ ես պահում եմ իմ գրադարանում:

Թերթում տրոփում է Սյունյաց աշխարհի ոգին՝ կենդանի թրթիռներով ներկայացնելով և՛ պատմական անցյալը, և՛ ստեղծվող ու շարունակվող ներկան, և՛ տարածաշրջանի հիմնախնդիրները, և՛ դրանց լուծմանը նվիրված մարդկանց կերպարները: Այս տեսակետից թերթը միշտ եղել է դիրքերում և երբեք չի դարձել դասալիք:

Ահա այս ամենն ինձ բարոյական իրավունք են տալիս չլռելու, սրտաբաց ձեռքս մեկնելու Ձեզ և, միանալով բոլոր բարեմաղթանքներին, ուղիղ նայել Ձեզ ու ասել՝ շնորհավոր ծննդյանդ 70-ամյակը, մեծարգո Սամվել Ալեքսանյան:

 

Դավիթ Գասպարյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40