Սենիկ Սաֆյան ․ ծնվել էր կյանքը հայրենիքին նվիրելու համար

18.02.2021 12:28
7001

Սենիկ Սերյոժայի Սաֆյանը ծնվել է 1970թ․ հունվարի 1-ին Խնձորեսկում, միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, կրթությունը շարունակել՝ Երեւանի անասնաբուժական եւ անասնաբուծական ինստիտուտում։

1992թ․ պատերազմին զուգընթաց ձեւավորվում էր ՀՀ բանակը․ Սենիկն առաջին զորակոչի զինվորներից էր․ դժվար էր, ծանր, բայց հայկական բանակը Սենիկի երազանքն էր ու բանակի յուրաքանչյուր փոքր հաջողությունը ծածկում էր բոլոր դժվարությունները։

Սենիկը գեղեցիկ, օրինակելի ու երջանիկ ընտանիք ուներ՝ երկու որդի եւ մեկ դուստր, մանկավարժ կինը զբաղվում էր երեխաների կրթությամբ, բայց Սենիկի համար կրթության ու դաստիարակության միակ ճշմարիտ ուղին հայրենասիրությունն էր, բանակը, հողը՝ հայրական զրույցներն ու խորհուրդները միայն այդ գաղափարի շուրջ էին։

Արցախն ազատագրված էր, արյունով վերադարձրածը խելքով ու քրտինքով են պահում․ Սենիկն ընտանիքը տեղափոխեց Քաշաթաղ․․․

Հող էր մշակում, մասնակցում դպրոցի կայացման գործին՝ միայն մեկ համոզմունքով, որը կրկնում էր հեքիաթի փոխարեն՝ երեխաներին բարի գիշեր մաղթելուց առաջ՝ «Էս հողում պիտի գերեզման ունենանք, որ պատմություն ունենանք, էս հողում պիտի ծառ տնկենք, որ արմատավորվենք, պիտի եկեղեցի կառուցենք, որ հայի հավատով կառչենք հողին․․»։

Հատուկ վերաբերմունք ուներ դեպի զինվորական համազգեստը եւ որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից հետո համոզեց ծառայության մտնել՝ ասելով՝ « Որդիներս այս համազգեստով շատ սիրուն են»։

Դուստրն այլ մոլորակ էր նրա համար, արքայադուստր, ում ամեն քայլին ուշադիր էր, ում դաստիարակության հիմքում դրեց հայրենիքի արժանապատվությունը պատմությանը գերազանց տիրապետելու միջոցով գիտակցելու գաղափարը։ Նանեն պատմության ուսուցչուհի դարձավ, հայրը նրա բոլոր դասաժամերին «ներկա էր», քանի որ դասի նախաբանը պիտի պլանավորեր հոր խորհրդով՝ « Մի քանի րոպե նվիրիր մեր ազատագրական շարժումներին ու հերոսներին, թող երեխաների հոգում մշտական տեղ գտնեն Տիգրան Մեծը, Արտավազդը, Վարդանը, Դավիթ-Բեկը, Նժդեհը, Անդրանիկը, Վազգենը, Մոնթեն․․․»։

2016թ․ ապրիլի 2-ին, առանց հապաղելու, մեկնեց Մատաղիս՝ որդու կողքին կռվեց ու հաղթանակած, ոգեւորված տուն վերադարձավ՝ « Բանակ ունենք՝ աշխարհը չունի, առյուծ տղերք ունենք»։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Երիցվանքում՝ պատերազմի գույժից րոպեներ անց, զորահավաք էր՝ ինքնակամ, չպարտադրված․․․ Սենիկը ջոկատի գլուխն անցավ, քանի որ համոզված էր, որ ի զորու է առաջնորդել ու պահպանել իր կողքին կռվողների կյանքը։ «Ջաբրայիլն ինձանից լավ իմացող չկա»․ ասաց ու հաղթանակի համոզմունքով գնաց Ջրական։ Իր գլխավորած ջոկատը պահպանեց՝ խոստմանն համաձայն, բայց իր կյանքը զոհեց հայոց սուրբ հողին՝ մի վայրկյան անգամ չկասկածելով հաղթանակին։

Դու չես պարտվել, Սենիկ Սաֆյան, քո ընկնելու պահին՝ հոկտեմբերի 3-ին, Ջրականը դեռ հայինն էր, իսկ Երիցվանք թուրքի ոտք չէր մտել․․․

 

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40