Սեփական աչքերով տեսանք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը․ Նատալի Լուազո

21.06.2023 20:45
797

 Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը Լաչինի միջանցքի արգելափակման հարցով։

Նատալի Լուազոն նշեց, որ եկել են Հայաստան իրենց օժանդակությունը հայտնելու ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումներին, որոնց ականատես են եղել այս տարիների ընթացքում, ինչպես նաև խաղաղությանը միտված բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են հարևան Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գաղափարին։

Մենք ցանկանում էինք ինքներս հավաստիանալ և գնահատել իրավիճակը և նաև տեսնել, թե ինչպես է աշխատում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը արդեն չորս ամիս է, ինչ աշխատում է սահմանի երկայնքով։ Երեկ Երևանում պաշտոնյաների հետ հանդիպում ունեցանք, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այսօր եղել ենք Գորիսում, որտեղ հանդիպել ենք Գորիսի համայնքապետի, Հայաստանում տեղակայված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ և նրանց հետ զրուցել  44-օրյա պատերազմի և Լաչինի միջանցքի արգելափակման մասին։

Նաև մոտեցանք Լաչինի միջանցքի մուտքին և սեփական աչքերով տեսանք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական և ապօրինի շրջափակումը։ Լսեցինք զինված միջադեպերի աճող քանակի և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Երասխի միջադեպի մասին տեղեկացանք, որտեղ թիրախավորվել էին քաղաքացիական անձինք։ Մենք նաև տեղեկացանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ ադրբեջանցիները փորձում էին դրոշ բարձրացնել։ Ես կցանկանամ խիստ ուղերձ հղել՝ ինչքան էլ Հայաստանը նվիրված է խաղաղությանը, Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ինքը ևս նվիրված է խաղաղությանը։ Եվրամիությունը իր ջանքերն է գործադրում, որպեսզի հեշտացնի կապերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև»,- ասաց Լուազոն։

Նրա խոսքով՝  Եվրամիությունը ջանքեր է գործադրում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ և Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայությունը պետք է նպաստի այդօրինակ լարվածության նվազեցմանը։

«Ինչպես գիտեք պատերազմ սկսելու համար ընդամենը մեկ երկիր է պետք, բայց այն դադարեցնելու համար հարկ է երկու երկրների բարի կամքի դրսևորումը։ Արդեն ժամանակը հասել է, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվի։ Ուզում եմ վերահաստատել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է և պետք է դադարեցվի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և բարեկեցությունը պետք է պաշտպանվեն և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգանքի արժանանա։ Ես այս ուղերձը ինձ հետ կտանեմ Բրյուսել, վկայություն կտամ այն մասին, թե ինչ ենք տեսել և լսել Հայաստանում գտնվելիս։

Քանի որ Լաչինի միջանցքի արգելափակումը ապօրինի է, ես նաև ուղերձ եմ հղում Բաքվում հավատարմագրված եվրոպական դեսպաններին՝ եթե Ադրբեջանը նրանց հրավիրի ապօրինի տեղակայված անցակետ, նրանք պետք է ձեռնպահ մնան հրավերը ընդունելուց՝ հետևողական մնալով Արդարադատության միջազգային դատարանի վճռի պայմաններին»,- եզրափակեց Լուազոն։

Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

17.10.2026 23:53

ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ուշադրության չէր արժանանում, բայց հիմա մեզ սկսել են լսել. Ռոման Խուդոլի

17.10.2026 23:49

Ձորաստան գյուղում վերաբացվեց մշակույթի տունը

17.10.2026 19:00

Խուդաթյանն ու Ջհանյանը լեռնամետալուրգիայի ոլորտում հուշագիր ստորագրեցին

17.10.2026 18:41

Նախընտրական Գորիս․ Առուշ Առուշանյանը՝ խոշորացվող համայնքի հիմնախնդիրներից մի քանիսի մասին (տեսանյութ)

17.10.2026 16:40

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում

17.10.2026 14:35

Որպես հանքարդյունաբերող՝ մենք ավելի հակված ենք կայուն զարգացում տերմինն օգտագործել. Արմեն Ստեփանյան

17.10.2026 12:35

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026

17.10.2026 10:27

Հայ գերիների հանդեպ խոշտանգումները շարունակվում են, նրանց հետ անմիջական կապը եղել է դեկտեմբերին

16.10.2026 21:03

Մոտ ենք մեր նպատակի իրագործմանը․ Պուտինն ամփոփել է հատուկ ռազմական գործողության արդյունքները

16.10.2026 20:46

Առուշ Առուշանյան․ «Նախընտրական քարոզարշավը Գորիս համայնքում ընթանում է բնականոն հունով, առողջ մրցակցային մթնոլորտ է»

16.10.2026 17:30

Կապանում կայացավ Convergences Dialogue-ի երրորդ քննարկումը․ ուշադրության կենտրոնում բնապահպանական խնդիրներն էին

16.10.2026 17:22