«Շատ ընտանիքներ հինգերորդ եւ հաջորդ երեխային ունենում են գումարի համար, առաջարկում ենք բոլոր երեխաների ծննդյան նպաստը սահմանել 500 հազար դրամ»

20.11.2025 14:09
664

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու հարցը եւ այն անհետաձգելի համարեց։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ առաջին փոփոխությունը, որը նախատեսում են իրականացնել, վերաբերում է ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագրին, որն ուժի մեջ էր մտել 2022 թվականի հունվարի 1-ից եւ ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։ «Մեր հետազոտությունները, վերլուծությունները եւ նաեւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման աջակցության ծրագրերն ամենակարեւոր ժողովրդագրական աջակցության ծրագրերից են, որոնք նպաստում են ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյանը եւ աջակցում են ընտանիքներին երկարատեւ ժամանակ։ Եվ առաջարկում ենք այս աջակցության ծրագիրն իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կտրվի նույն տրամաբանությամբ, այսինքն՝ երրորդ եւ հաջորդ երեխային 50 հազար դրամի չափով՝ մինչեւ 6 տարեկան։ Բայց միանգամից ուզում եմ հավելել, որ հաշվի առնելով, որ այս դեպքում էլ մենք ունենք անկանխիկ առեւտրից հետվճարի մեխանիզմ՝ 20 տոկոս դրույքաչափով, սա նույնպես դառնում է 60 հազար դրամ։ Այսինքն՝ ընտանիքները, հետվճարի մեխանիզմից օգտվելով, 50 հազար դրամ ստանալու փոխարեն կարող են ստանալ 60 հազար դրամ»,- նշեց Թորոսյանը
Նա ասաց, որ այս ծրագրով արդեն աջակցություն ստանում է 38 816 երեխա, եւ կառավարությունը մինչ օրս այս ծրագրի համար ծախսել է 51 մլրդ 840 մլն դրամ։

Հաջորդ փոփոխությունը, որը կառավարությունն առաջարկում է, վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, որն այսօր կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի։ Այսինքն՝ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվում է 300 հազար դրամ միանվագ աջակցություն, երրորդ-չորրորդի դեպքում՝ 1 մլն դրամ եւ 1,5 մլն դրամ՝ հինգերորդ ու հաջորդ երեխայի դեպքում։
«Առաջարկում ենք այս գումարը համահարթեցնել՝ նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ այս նպաստը իր հիմնական նպատակին չի ծառայում շատ ընտանիքների կողմից։ Եվ մենք ունենում ենք նաեւ դեպքեր, դրանք շատ են, երբ հատկապես հինգերորդ եւ հաջորդ երեխաների դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այդ գումարի համար։ Եվ հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու ու մեծացնելու։ Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500 հազար դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ»,- ասաց Արսեն Թորոսյանը։

«Կներեք, պարոն Թորոսյան, բայց մենք բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետեւ արդեն էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք ծրագրային։ Ստացվում է, որ մենք առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան գումարն ավելացնում ենք 200 հազար դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլեւս ամիսը 50 հազար վճարում ենք, պլյուս այն 500 հազարը»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08