Շավարշի հեռանալով շատ բան պակասեց մեր կյանքում

30.04.2021 15:47
2073

Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված Շավարշ Մուրադյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ: Մինչ այդ միջոցառման մասնակիցների մի ստվար խումբ՝ Արցախյան պատերազմների վետերանների միավորման «Յոթնաբերդ» հասարակական կազմակերպության անդամներ, երաժշտական դպրոցի մանկավարժներ, Շավարշի հարազատները, մարտական ընկերները այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր: Հնչեցին հայրենասիրական երգեր՝ «Պատիվ ունեմ», «Կարմիր կակաչներ» կիթառահարների խմբի կատարմամբ, խնկարկեցին։

Այնուհետեւ ոգեկոչման արարողությունը շարունակվեց կրթօջախի դահլիճում, որտեղ ներկայացվեց հայրենիքի պաշտպանի կարճ, բայց իմաստալից կյանքը...

Շավարշը ծնվել է 1996-ի նոյեմբերի 19-ին Արցախյան 1-ին պատերազմի մասնակից Մարտուն Մուրադյանի ընտանիքում: Մանկուց հորից լսել է նրա մարտական   ընկերների սխրանքների մասին, դաստիարակվել կապանյան ազատամարտի նվիրյալների ոգով: Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում սովորելիս (2013 թ.) հաղթել է «Ֆլեքս» միջազգային մրցույթում եւ մեկ տարով մեկնել ԱՄՆ Օրեգոն նահանգ՝ ուսումը շարունակելու: Վերադառնալով Կապան՝ ուսումը շարունակել է Եղեգի միջնակարգ դպրոցում: 12-րդ դասարանում ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան: 2015 թ. ամռանը զորակոչվել է հայոց բանակ, գնդացրորդ էր, մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: 2017 թ. զինծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ամերիկյան համալսարանում: 2019 թ. անդամագրվել է «Արծիվ-30 Արարատ» մահապարտների ռազմահայրենասիրական կազմակերպությանը:

2020 թ.  սեպտեմբերի 27-ին «Արծիվ-30» մահապարտների հատուկ խմբի հետ մեկնել է Արցախի Հանրապետություն:  Մարտակերտի համար մարտերը ծանր էին ու վճռական․ ցավոք, երկու օր հետո՝ սեպտեմբերի 29-ին, գնդացրորդ Շավարշ Մուրադյանը բռնեց հավերժի ճամփան...

 Շավարշի կյանքի դրվագների ներկայացումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով, կրթօջախի մանկավարժներն ու սաները հնչեցրին մոտ ու հարազատ երգեր, ինչպես նաեւ մոր հեղինակած «Նորօրյա հերոսներ» երգը:

Ցերեկույթի ժամանակ նաեւ հուշեր պատմվեցին, կարծիքներ հնչեցին Շավարշ նահատակ զինվորի մասին: Նրա համալսարանական ընկեր Նորայր Մանվելյանը, մասնավորապես նշեց՝  Շավարշը մյուսներից առանձնանում էր անմիջականությամբ ու հումորով. «Ամենատարբեր առիթներով երբ հանդիպում ենք, միշտ մեջբերումներ ենք անում Շավարշի մտքերից, մեզ ջերմացնում է նրա հիշատակը: Շավարշը տաղանդավոր էր բոլոր ոլորտներում, թե՛ ուսման մեջ, թե՛ մարդկային հարաբերություններում: Նրա հեռանալով շատ բան պակասեց մեր կյանքում․․․»:

                                                                                                                                             Վահրամ Օրբելյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08