Շնորհանդես. գիրք հանքաշխարհի եւ նրա մարդկանց մասին

27.08.2019 14:41
1852

Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ Նինա Դանիելյանի  «Ես եւ իմ հանքաշխարհը. Լենհանքեր» գրքի շնորհանդեսը: Ինչպես նշված է նախաբանում, գիրքը կառուցված է կենդանի մարդկանց հիշողություններով՝ համեմված տներում մասունքի պես սուրբ-սուրբ պահված ընտանեկան եւ աշխատանքային, արդեն խունացած լուսանկարներով: Նաեւ հեղինակի խոստովանանքը կա. «Ընթերցող՝ եթե գիրքս կհուզի քեզ այնքան, որ ես եմ հուզվել այն գրելու եւ տպագրելու ընթացքում, ուրեմն հասել եմ նպատակիս եւ մոռացումից փրկել երբեմնի աշխույժ եռուզեռով ապրող իմ բանվորական ավանի՝ Լենհանքերի պատմությունը»:

Գրքի մասին կարծիքներ հայտնեցին Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, բանասեր Լեւոն Մարգարյանը: Մասնավորապես, Լեւոն Մարգարյանն ականատեսի աչքերով (ապրել է Լենհանքերում) ներկայացրեց գրքում տեղ գտած մարդկանց հետ կապված մանրամասներ: Եղան այլ բանախոսներ, ովքեր գնահատեցին հեղինակի բանահավաքչական աշխատանքը, իր բնօրրանի պատմությունը փշուր-փշուր վերականգնելու ձգտումը: Մի բան եւս աչքի է զարնում՝ գրքում լուսանկարների առատությունը, որոնց մի մասը հայրենագիտական արժեք ունի:

Էկրանից հնչեցին մոտ ու հարազատ մարդկանց տեսաուղերձներ. նրանցում երախտագիտության խոսքեր կային հեղինակի հասցեին, ով վերակենդանացրել է իր ծննդավայրի անմոռաց անձանց եւ իրադարձությունները:

 Վերջում գրքի հեղինակ Նինա Դանիելյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է ստեղծել «Ես եւ իմ հանքաշխարհը», երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են հայրենի եզերքի պատմությունն արտացոլող գրքի լույս աշխարհ գալուն: Այս տարի լրանում է հանքաշխարհի սրտի՝ Լենգրուպա բանավանի  ստեղծման 95 տարին, որի հիմքը դրվել է Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց 4 տարի անց, 1924 թվականին:    

 Միջոցառմանը նաեւ հայտնեցին, որ այսուհետ ամեն տարի օգոստոսի 23-ը կնշվի որպես Լենհանքերի (Լենգրուպա) օր:

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10