Շնորհավորում եմ ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

14.05.2018 17:34
1279


ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։ «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնել եւ մաղթում եմ հաջողություններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Բելառուսի նախագահը՝ Սոչիում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ ուրախ է հանդիպման համար, քանի որ կան շատ հարցեր՝ կապված ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի հետ, որոնք անհրաժեշտ է քննարկել։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի եւ ջերմ խոսքերի համար։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց իր մեծ զարմանքը Հայաստանում մեծ թվով բելառուս լրագրողների ներկայության առնչությամբ, ովքեր եկել էին տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ «Ես շատ բարձր եմ գնահատում հանգամանքը, որ բելառուս լրագրողները փորձում էին առաջին ձեռքից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այն, ինչ կարող են զգալ ու հասկանալ բելառուս լրագրողները, չեն կարող զգալ այլ երկրների լրագրողները, քանի որ մենք երկար տարիներ ապրել ենք մեկ պետության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34