Շրջափակված Արցախը՝ նոր փորձության մեջ. Լաչինի միջանցքում Ադրբեջանն անցակետ է տեղադրում

25.04.2023 15:11
10914

2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, որերորդ անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով անցակետ տեղադրելու ուղղությամբ:

Ադրբեջանի այդ քայլը նույնպես միտված է հայոց Արցախում էթնիկ զտումներ իրականացնելուն և Արցախն ամբողջությամբ հայաթափելուն:

2022 թ. դեկտեմբերի 12-ից (բնապահպանական կեղծ պատրվակով) Լաչինի միջանցքի արգելափակումը և նոր կեղծ պատրվակներով անցակետի տեղադրումը հակաարցախյան քաղաքականության հետևողական իրականացման հերթական դրսևորումն է:

Եվ, որ զարմանալի է, այդ գործողությունն իրականացվում է ի հեճուկս Միջազգային արդարադատության դատարանի 2022 թ. փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի:

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելով՝ Եղցահող, Հին շեն, Մեծ շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են կրկնակի շրջափակման մեջ:

Ապրիլի 23-ին ադրբեջանցիների նախաձեռնած նոր և չափազանց վտանգավոր արկածախնդրության առիթով արդեն իսկ հնչում են հայտարարություններ, կոչեր, Ադրբեջանի պահվածքը դատապարտող դիրքորոշումներ:

Այդ ամենը, անշուշտ, լավ է, սակայն բոլոր նման հայտարարություններն Ադրբեջանի համար ունեն զրո նշանակություն:

Վաղուց ժամանակն է Ադրբեջանի սադրանքներին և հակահայ քայլերին տալու համաչափ պատասխան՝ գոնե ժամանակ առ ժամանակ:

Հիշենք՝ 2022-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը մի քանի տասնյակ անգամ Հայաստանի և Արցախի դեմ վատագույն քայլերն է ձեռնարկել, բայց համարժեք պատասխան չի ստացել, ինչի հետևանքով էլ ավելի է լկտիացել ահաբեկչական այդ պետությունը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40