Շուրջ 44 միլիոն դրամ. Գորիսի և Կապանի 15 բնակիչներ դրամաշնորհ են ստացել ԵՄ կողմից

05.07.2019 16:00
1310

Գորիսի և Կապանի բիզնես ծրագրերի 15 ներկայացուցիչ օրերս «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում գործարար դրամաշնորհ են ստացել, որոնք կուղղեն իրենց համայնքների տնտեսական զարգացմանը, միաժամանակ ապահովելով նաեւ 20 աշխատատեղ: Բիզնես ծրագրերի հեղինակները կմասնակցեն նաեւ կարողությունների զարգացման տարբեր միջոցառումների՝ բիզնեսի կայունության և զարգացման համար: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 44 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից:

«Մենք շատ ոգևորված ենք զբոսաշրջային այս նոր հնարավորություններով, որոնք Սյունիքի մարզն ավելի հետաքրքիր են դարձնելու՝ օգնելով ստեղծել եկամուտ և նոր գործարար հնարավորություններ տարածաշրջանի գյուղական համայնքների համար», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը 15 ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ:

 

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի համայնքների կայուն զարգացմանը, հնարավորություններ ստեղծել համայնքահեն զբոսաշրջության զարգացման համար եւ նվազեցնել աղքատությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. մարտ ամսին եւ իրականացվում է մի քանի  ուղղություններով այդ թվում՝ Գորիս եւ Կապան համայնքներն իրար կապող Խնձորեսկից Խուստուփ հատվածում 300 կմ երկարությամբ քայլարշավային արահետի ուղենշում, քարտեզագրում եւ նշագրում, քայլուղու հարակից գյուղական բնակավայրերի մասին ավանդույթների եւ պատմությունների հավաքագրում, համայնքներում ձևավորված ակտիվ խմբերի հետ անմիջական  աշխատանք  եւ դրամաշնորհներ բիզնես գործունեության, համայնքային նախաձեռնության և փառատոնների իրականացման համար», նշում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը:

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․  Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում»  ծրագիրը իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման գործընկերները Կապանում՝ «ԱՐԿ» բնապահպանական, Գորիսում՝ Գորիսի Զարգացման կենտրոն հասարակական կազմակերպություններն են: Ծրագիրն իրականացվում է նաև համայնքների, Զբոսաշրջության պետական կոմիտեի, տեղական և միջազգային համախոհ կազմակերպությունների հետ անմիջական համագործակցությամբ:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40