Գնահատականներ կդրվեն միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից. ՀՀ կառավարությունը հանրակրթական նոր չափորոշիչ սահմանեց

04.02.2021 17:07
1736

 

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը:

«Սրանով նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը: Սա հնարավորություն է տալիս դպրոցներին դրսևորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, որովհետև դպրոցները հնարավորություն են ունենալու օրինական պլանի հիման վրա ձևավորելու իրենց սեփական մոտեցումները: Շատ կարևոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենն ունենում է նաև գնահատման կարգի փոփոխություն: Մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն՝ տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձևից: Նաև առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքերով՝  սեպտեմբերից փորձարկելու են չափորոշիչները, իսկ այն վերջնական դպրոցներում կներդրվի 2023 թվականից: Նախագծով կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):

Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները: Միևնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ: Նախագծով առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող չափորոշիչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Սա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը:

Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։ Միևնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։

Կարևոր փոփոխություններից է նաև սկսած յոթերորդ դասարանից նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։

shantnews.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12