Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ

20.05.2019 18:49
1128

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է պետական բաժնեմասով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործըթնացների օրինականությունը:

Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել  ՀՀ հաշվեքննիչ պալատից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

Ինչպս հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2017թ. հունիսի 29-ին հայտարարել է բաց մրցույթ` արտադրական մասնաշենքի վերակառուցում ճաշարանի ու վարչական մասի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ գնահատող հանձնաժողովի կողմից  2017թ. օգոստոսի 9-ին նշված մրցույթի գնման ընթացակարգի 1-ին տեղը զբաղեցրած մասնակից է ճանաչվել А ՓԲԸ-ն՝ 353 մլն. 934 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով:

Նույն մրցույթին շուրջ 119 մլն. դրամով պակաս գնային առաջարկ ներկայացրած մեկ այլ ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել է` քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները չներկայացնելու պատճառաբանությամբ:

Պարզվել է, որ մրցույթի հրավերին A ընկերության կողմից հայտով ներկայացվել է մեկ այլ, գրեթե նույնանուն ընկերության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները, որոնք դեռևս 2014թ. դադարեցվել են, իսկ А ընկերությանը նման լիցենզիա տրամադրվել է միայն 2017թ. սեպտեմբերի 5-ին, այսինքն մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո: Մրցույթի հրավերին А ընկերության կողմից հայտով ներկայացվել է նաև այդ գրեթե նույնանուն ՓԲԸ-ի նախկինում կնքված պայմանագրերը՝ որպես մասնագիտական փորձառության հիմնավորում:

Այսինքն, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողները, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, հիմք ընդունելով A ընկերության կողմից ներկայացված մեկ այլ ընկերությանը պատկանող ակնհայտ կեղծ փաստաթղթերը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, մրցույթում 353 մլն. 934 հազ. դրամ գումարով հաղթող են ճանաչել A ընկերությանը` մերժելով 119 մլն. դրամով պակաս առաջարկը և այդպիսով առաջացնելով ծանր հետևանքներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ թվով 2 ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման նպատակով չինական մի ընկերության հետ 2016թ. մայիսի 6-ին կնքվել է պայմանագիր՝ 14 մլն. 805 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` չինական ընկերության ծրագրի ղեկավարի կողմից 2019թ. փետրվարի 25-ին գրություն է ուղարկվել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենին, որում նշվել է, որ ծրագրի նախնական փուլում նախագծային ինստիտուտի, շինարարական աշխատանքներ և սարքավորումների տեղադրում իրականացնող ենթակապալառուների ընտրությունը իրականացվել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ նախկին տնօրենների ճնշումների ներքո, չի եղել անկախ ընտրություն, նշված ենթակապալառու ընկերությունները չեն ունեցել բավարար ներուժ նշված աշխատանքներն իրականացնելու համար:

Գրությամբ նաև հայտնվել է, որ ենթակապալառուն ամեն անգամ իրականացվածից ավել ծավալներ է ներկայացրել վճարման: Մասնավորապես մեկ ենթակայանի վերակառուցման համար շինարարական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ գերազանցելով շուրջ 1 մլն. 200 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 576 մլն. դրամ), իսկ մյուս ենթակայանով շուրջ 608 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 291 մլն. 840 հազ. դրամ):

Այպիսով ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը տվյալներ են պարունակում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու, ընկերությանը շուրջ 867 մլն. 840 հազ. դրամի վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ:

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և ՍՊԸ-ի միջև 2017թ. հունիսի 26-ին բանակցային ընթացակարգով կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր, որով ՍՊԸ-ն պարտավորվել է 129 միլիոն դրամ պայմանագրային արժեքով իրականացնել 110 ԿՎ օդային գծի տեղափոխման աշխատանքներ, որը հետագայում փոփոխվել է՝ դառնալով  130,5 մլն. դրամ:

Թեև պայմանագրային աշխատանքների կատարման համար 2018թ. հունվարին 130,5 մլն. դրամը փոխանցվել է ՍՊԸ-ին, սակայն պարզվել է, որ 2017 և 2018 թվականների տեղափոխման ենթակա օդային նշված գծերի անջատում (հոսանքազրկում) տեղի չի ունեցել: Իսկ առանց հոսանքազրկման նշված աշխատանքները չեն կարող կատարվել:

Ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

 Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

armtimes.com

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38