Սիսիանի մերձակայքի անտառասակավ վայրերում ծառատունկը շարունակվում է

11.12.2021 18:21
2169

Ամիսներ առաջ էր, որ ներկայացրինք «10 մլն  ծառ» համահայկական ծառատունկի շրջանակում Սիսիանի տարածաշրջանում իրականացվող աշխատանքների մասին: Առիթը 2021 թ. ապրիլի 25-ին  այնտեղ կազմակերպված կիրակնօրյակն էր: Այդ օրը «Զորաց քարերի» հարեւանությամբ՝ Մ-2 մայրուղու հարավային հատվածում ծառատունկ էր, որին մասնակցում էր ավելի քան հարյուր հոգի (նաեւ Կապանից, Ջերմուկից ու Վայքից): Բայց գարնանային ծառատունկն իրականացվել էր օրեր շարունակ, եւ հաջողել էին տնկել մոտ 30 հազար տնկի:

Գրեթե այդքան էլ տնկել էին 2020 թ. նոյեմբեր-դեկտեմբերին:

Իսկ 2021-ի աշնանը… «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում շարունակում էին մեկ տարի առաջ սկիզբ առած գեղեցիկ նախաձեռնությունը…

Օգտվելով եղանակային հարմար պայմաններից՝ մասնաճյուղի «Շաղատ» անտառպետության 4-5-րդ պահաբաժնում՝ մոտ 20 հա մակերեսի վրա, վերջին օրերին իրականացվում էին աշնանային խնամքի աշխատանքներ (փխրեցում, լրացում...): Ընդ որում՝ լրացված տնկիների քանակը մոտ 20 հազարի է հասնում:

Բանն այն է, որ անջրդի այդ հատվածում ընթացիկ տարվա ամռանը եւ աշնանը խիստ երաշտային է եղել, ինչն էլ որոշակի բացասական անդրադարձ է ունեցել գարնանն ու նախորդ աշնանը տնկված շիվերի կպչողականությանը:

Նաեւ այդ հանգամանքն է պատճառ դարձել, որ մեկ ամիս շարունակ լրացվում էին այն տեղերը, որտեղ տնկիները չէին դիմացել:

Սակայն  աշնանային աշխատանքները դրանով չեն ավարտվել…

Մասնաճյուղի տնօրեն Արման Արշակյանը կարեւորում է տվյալ անտառագոտու ցանկապատումը. մոտ 10 հա տարածք փշալարերով ցանկապատվել է նախորդ տարում, մնացածն էլ հիմա է կատարվում:

Սիսիան քաղաքին մերձ այդ տարածքը նաեւ արոտավայր է ծառայում անասնապահությամբ զբաղվող բնակիչների համար, ինչն էլ ցանկապատումը պարտադիր պահանջ է դարձրել՝ տվյալ հատվածի անտառապահպանության տեսակետից:

Արման Արշակյանն առհասարակ առաջնահերթ խնդիր է համարում անտառային ծածկույթով աղքատ  Սիսիանում շարունակական ծառատունկի կազմակերպումը, արհեստական անտառաշերտերի ստեղծումը:

Ի դեպ, այդ հատվածում ծառատունկ է կատարվել նաեւ 1970-80-ական թվականներին, ինչը որոշ տեղերում հիանալի արդյունք է տվել: Ասել է թե՝ խելամիտ անտառաբուծության դեպքում՝ Մ-2-ից Սիսիան իջնող ճանապարհի ձախակողմյան հատվածը կարող է ծառապատ դառնալ:

Սիսիանի մերձակա անտառային այդ հատվածում, որտեղ իրականացվել են աշնանային խնամքի նշված աշխատանքները, որտեղ հիմա ցանկապատում է կատարվում, հանդիպեցինք նաեւ մասնաճյուղի ավագ անտառապետ Ալիկ Հայրապետյանին, ով հանգամանալից տեղեկացրեց կատարված եւ կատարվող աշխատանքների մասին: Ըստ Ալիկ Հայրապետյանի՝ տնկանյութը հիմնականում բաղկացած է կաղնու, հացենու, վայրի տանձենու եւ խնձորենու շիվերից,որոնք առավել հաջող են հարմարվում մեր բնակլիմայական պայմաններին:

Ինչպես արդեն ասացինք՝ անտառապատման աշխատանքները իրականացվում են «Շաղատ» անտառպետությանը պատկանող տարածքում, որի ղեկավարն անտառտնտեսության ոլորտի փորձառու մասնագետ Սիրաս Ստեփանյանն է: Նա որոշակի տեղեկություններ հաղորդեց նաեւ ապագային միտված ծրագրերի մասին, որի համար նախապատրաստական աշխատանքներ են կատարվում այժմվանից:

Սիրաս Ստեփանյանի ղեկավարած «Շաղատ» անտառպետության տիրույթում են գտնվում նաեւ Լծեն գյուղի մերձակա անտառները, որտեղով անցնում է (բացի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներից) Լծեն-Տաթեւ կառուցվող ճանապարհը:

Նրա հավաստմամբ՝ ամեն ինչ արվում է այդ անտառաբաժնում անհարկի ծառահատումը բացառելու, ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում ստացված փայտանյութը ճիշտ նշանակությամբ տրամադրելու ուղղությամբ: Ստացված ոչ արտադրական թափուկ վառելափայտն առաջին հերթին ուղղվել է այն գյուղերին, որոնք տեղ են գտել Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի եւ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով հաստատված ցանկում (խոսքն անտառամերձ բնակավայրերի բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովելու մասին է): Ընդ որում՝ Սիսիանի տարածաշրջանից նման արտոնություն ունի տասը բնակավայր:

Ինչեւէ, գնահատելի ու ողջունելի է Արման Արշակյանի գլխավորած «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետեւողական գործունեությունն անտառապաշտպանության, ծառատնկման եւ անտառային մակերեսի ընդլայման ուղղությամբ: Հատկապես վերջին երկու տարում կատարվածը թույլ է տալիս համոզմունք հայտնելու, որ նմանատիպ աշխատանքները շարունակություն կունենան նաեւ 2022-ին: Նման հոգատար վերաբերմունքով ու կոնկրետ գործերով միայն կարող ենք հավաստել, որ անտառն իսկապես ազգային հարստություն է, ինչին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ:

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24