Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00
431

 Սիսիանի զորամասերից մեկում մահացած պայմանագրային զինծառայողը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայկ Մովսիսյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մամուլի տեղեկությունների` Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել, նա ինքնասպանություն է գործել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, որ 37-ամյա զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։

Մեր տեղեկություններով` զինծառայող Հայկը և նրա կինը՝ Նարինեն, ունեն 2 երեխա, սպասում էին երրորդ զավակին։

Սիսիանցիները նրանց բնութագրում են որպես լավ, հայկական, ավանդական ընտանիք։ Հայկի մասին ասում են, որ նա շատ հավասարակշռված տղա է եղել, միշտ մասնակցել է պատարագների։

Նա վերջերս ծանր կորուստ է ունեցել՝ քաղցկեղից մահացել են նրա հայրն ու մայրը։

Sputnik Արմենիային հայտնեցին, որ Սիսիանում խոսակցություններ կան, որ հնարավոր է` Հայկը շատ պարտքեր է ունեցել, բայց հստակ պատճառը դեռ ոչ ոք չգիտի։

Ինչ վերաբերում է զինծառայողի մահվան պատճառներին, ապա ըստ շրջանառվող խոսակցությունների` նա մահացել է ոչ թե զորամասից դուրս, այլ զորամասի ներսում` իր սենյակում ինքնասպան է եղել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40