«Սպասիր, այդ դու ե՞ս... »

29.08.2017 12:57
2150

Գորիսի մանկական զբոսայգում հավաքվածներին հանդիպման վայրն ու ժամն էին մեկմեկու հուշում, որ իրենք համակուրսեցիներ են: Նրանք եկել էին քառասուն տարվա հեռավորությունից, եկել էին տարբեր ճակատագրերով ու վայրերից: Եկել էին Գորիս՝ իրենց ուսանողության օրրանը: Եկել էին տարիների փորձով իմաստնացած, կյանքի ճանապարհ անցած: Տարիներն աննկատ չեն անցել նրանց կողքով: Տարիները... Տարիները նրանցից յուրաքանչյուրին շատ էր փոխել արտաքնապես եւ մեկմեկու համար դարձել էին անճանաչելի: Եվ մեկմեկու ձեռք բռնելով, նրանք ուզում են հիշել-ճանաչել իրար, այդ դու չե՞ս՝ ասում էին նրանք մեկմեկու եւ «քրքրում» իրենց  հիշողության «պահոցը»:

- Այդ դու չե՞ս` Սիլվան:

- Այո, այդ ես եմ:

- Սպասիր, այդ դու չե՞ս` Ալվարդ:

- Ոչ, ես Ամալյան եմ:

Եվ համբուրվում-գրկախառնվում են համակուրսեցիները՝ տարիների կարոտով, անբացատրելի գեղեցիկ, երիտասարդ տարիների վերհուշով: Ու նրանց ականջներում հնչում է սիրելի կուրսղեկ Արտավազդ Յոլյանի ձայնը՝ չխաբվեք Գորիսի տղաների գեղեցիկ պահվածքին: Սակայն   «միամիտ»  երկու աղջիկ չլսեցին սիրելի կուրսղեկին եւ ամուսնացան  Գորիսում:

- Դժգո՞հ եք, - հարցնում եմ նրանց:

- Բոլորովին:

- Ընկեր Յոլյանը ստուգում էր մեր ձեռքերի ափերը եւ ում  ձեռքին կոշտուկներ կային, գովում էր եւ  ասում՝ քեզնից լավ մարդ ու մասնագետ դուրս կգա: Նա իր հնարած «թեստով» էր որոշում մարդու  լավ, աշխատասեր լինելը, - ասում է Ջուլիետա Գրիգորյանը:

Ամալյա Ալեքսանյանն էլ թե՝ ընկ. Յոլյանը շատ էր հետեւում մեր հագ ու կապին, պահվածքին, ասելով՝ մանկավարժն ամեն ինչում պիտի օրինակելի լինի բոլորի համար, ով ձեւին հետեւում է, նա մոռանում է բովանդակության մասին, իսկ բովանդակությունն ամենակարեւորն է, ձեւը ժամանակավոր է, խաբուսիկ: Եվ նրանք գովում-գովում են Արտավազդ Յոլյանին՝ հիանալի մանկավարժին, մարդուն:

- Նա հաճախ էր ասում՝ եթե ինձ թույլ տան, ես ձեզ մեկ տարի կտանեմ բարձրագույնում կնստեցնեմ եւ բուհի դիպլոմ կտամ, որովհետեւ դուք բուհում չորս տարի սովորելու պետքը չունեք,  դուք  բարձրագույնի լավագույն ուսանողի գիտելիքի չափ գիտելիք ունեք, - ասում է Սիլվա Գալստյանը:

Գորիսի պետական քոլեջում (այն ժամանակ այս կրթօջախը կոչվում էր մանկավարժական ուսումնարան) դասավանդել են լավագույն մանկավարժներ: Նանցից մեկն էլ Օլյա Գիչունցն էր. բարձրահասակ, հումորով մանկավարժ էր նա:

- Ընկեր Գիչունցը բանաստեղծությունն արտասանելիս մեծ ուշադրություն էր դարձնում մեր հնչերանգին, արտասանելու կուլտուրային: Նույնիսկ կային արձակ ստեղծագործություններ, որ չէինք կարդում, այլ արտասանում էինք, օրինակ  Մովսես Արազու «Արեւը», - ասում է  Լենա Հակոբջանյանը:

Եվ խմբով, հենց զբոսայգում նրանք արտասանում են՝ լսում ե՞ք, սպասեք մի փոքր, ես ձեզ կպատմեմ բոլորը սկզբից, աղջիկս հիվանդ էր... Արտասանում եւ հուզվում են, ինչպես քառասուն տարի առաջ:

- Դասի ժամանակ եթե պետք է, ուսուցիչը պետք է նույնիսկ գլուխկոնծի տա, որ աշակերտը թեման լավ յուրացնի, - ասում էր Գագիկ Հակոբջանյանը:

- Մեր բախտը բերել է, որ մեզ տաղանդաշատ, վաստակաշատ մանկավարժներ են դասավանդել, - ասում է Սիլվա Գալստյանը:

Ու կրթօջախի 1977-78 ուստարվա շրջանավարտներն իրար հերթ չտալով, պատմում են իրենց մանկավարժների, իրենց ուսանողական տարիների մասին եւ այսօր նրանք հպարտությամբ ասում են՝ ես մանկավարժական ուսումնարանի դպրոցական բաժնի շրջանավարտ եմ: Այս կուրսում սովորել են երեսուներկու աղջիկ, նրանցից հինգը կարմիր դիպլոմ է ստացել, կուրսի մեծ մասն ընդունվել է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: Եվ նրանք պատգամ ունեն այսօրվա ուսանողներին՝ լավ սովորել, այնպես, ինչպես  իրենք են սովորել: Մնայունը գիտելիքն է, որ մարդու այցեքարտն է ամբողջ կյանքի ընթացքում, պատասխանատվություն կրեն հայրենիքի համար, լինեն հայրենասեր, մեծատառով մարդ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24