Սրաշենում գոտեպնդված, հայրենի հողի մեջ արմատներ ձգած, երկրի տիրոջ զգացումով մարդիկ տեսանք. միայն Երեւանի պահվածքն է անորոշության տեղիք տալիս...

04.12.2020 11:47
9484

Կապանի տարածաշրջանի արեւելյան սահմանագլխի ամեն մի բնակավայր, ճակատագրի կամոք, կրակագիծ էր դարձել Արցախյան երրորդ պատերազմի վերջին փուլում։
Գյուղերի մի մասում հասցրեցինք լինել պատերազմական օրերին, մի մասն էլ հիմա ենք այցելում։
Դեկտեմբերի 2-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Սրաշեն գյուղում էր,։
Այնտեղ առաջինը հանդիպեցինք գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանին: 
Զրույցի տեքստը` ստորեւ։

***

- Տիկին Բաղդասարյան, քանի որ նոր մարդ եք տեղական ինքնակառավարման մարմիններում, նախ` կխնդրեինք ներկայանալ։
- Առանձնապես հարուստ կենսագրություն չունեմ, ծնվել եմ 1982 թ., 2020 թ. սեպտեմբերից Սրաշենի վարչական ղեկավարն եմ։
- Փաստորեն պատերազմը սկսվելու նախօրեին ստանձնել եք Սրաշենի վարչական ղեկավարի պաշտոնը, դարձել սահմանամերձ այս գյուղի պատասխանատուն։ Մտավախություն չկա՞ր, չե՞ք զղջացել նման պատասխանատու գործ ստանձնելով։
- Փոշմանելու զգացում չեմ ունեցել եւ չունեմ։ Ցանկանում ենք, որ Սրաշենում կյանքը շարունակվի. նման զարգացումների մենք պատրաստ էինք, որովհետեւ Սրաշենն Արցախյան առաջին գոյամարտում ոչ միայն հրետակոծվել էր, այլ մի կարճ ժամանակահատվածում թշնամին կարողացել էր թափանցել գյուղ` ավերի ենթարկելով այն։ Մարդիկ հողաթափերով մի կերպ փախել են, որ չընկնեն թուրքի ձեռքը։ Թեպետ փոքր էի այդ ժամանակ, բայց հիշում եմ այդ ծանր օրերը. գյուղի տղաների զոհվելը, տների ավերվելը, գյուղացիների տեղահանությունը…  Դժվար էր այդ ամենը տանելը, բայց սրաշենցին չի կոտրվել, նույնը նաեւ հիմա։ Ուղղակի ուզում ենք, որ աջակցություն լինի, որ սահմաններն ամրապնդվեն, որ հույսն ու լավատեսությունը  վերընձյուղվեն ու ոչ մի մարդ դուրս չգա գյուղից։ Այս մաքուր օդը, անտառներն ու հանդերն ո՞ւմ թողնենք, հայրենիք կորցնելն ամենամեծ ողբերգությունն է յուրաքանչյուր մարդու համար։ Հուսադրողն այն է, որ այս պահին դիրքապահ մարտիկները նպաստավոր բարձունքներում են։ Եթե այսպես մնա, կարելի է ասել, որ գյուղը փոքրիշատե պաշտպանված կլինի թշնամու հնարավոր ոտնձգություններից։ Այս պահին` բնակավայրին միայն հեռահար հրետանին կարող է սպառնալ։ Բայց եւ կարծում ենք, որ պետական սահմանի հսկողությունն ու պաշտպանությունն ի վերջո կիրականացվեն պետական մակարդակով` կանոնավոր զորամասով։
- Գյուղը հրետակոծվե՞ց այս պատերազմում։
- Արկերը հասան Սրաշենի ներքին դաշտեր, բայց ոչ  բնակավայր։ Մինչդեռ հրետակոծության ձայներից երեխաները փոքր-ինչ վախեցան, ինչի համար էլ նրանց տեղափոխեցինք ապահով վայրեր։ Տարեցների համար դա սովորական էր, քանի որ նրանց ականջներում էին տակավին 1992-94 թթ. պատերազմի` գյուղում պայթած ականների որոտները։ Սակայն, ինչպես ամեն մի գյուղ, այնպես էլ Սրաշենը սեպտեմբերի 27-ից հետո ապրում էր պատերազմական ժամանակների ռիթմով ու տրամաբանությամբ։
- Իսկ հիմա` նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրությունը։
- Ինչպես տեսնում եք, ընկճված չենք` ամենակարեւորը սա է։ Ճիշտ է, բազմաթիվ չլուծված հարցեր ու մտահոգություններ կան։ Որոշ հարցերում նույնիսկ անորոշություն կա… Կուզենայինք, որ հստակեցվեին այդ հարցերն ու ճշտվեին մտահոգությունների պատասխանները։ 
Ստանձնելով գյուղի վարչական ղեկավարի պաշտոնը` ցանկանում էինք, որ մեր բնօրրանն աստիճանաբար վերականգնվի, բայց չարաբաստիկ պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Գյուղում այժմ 21 տնտեսություն կա… Ամեն ինչ պիտի նորից սկսենք։
Գյուղն աստիճանաբար անցնում է իր բնականոն կյանքին. պիտի ապրենք, պիտի արարենք… Անասուն պահողը պահում է, դաշտ մշակողը՝ մշակում: Այնպես չէ, որ պատերազմական օրերի տրամաբանությամբ մարդիկ անասունները միանգամից վաճառեցին, գյուղը թողեցին։ Այդպիսի բան չի եղել։ Դեռ ավելին, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի օժանդակությամբ անմշակ հողերը սկսել ենք վարել, 80 հեկտարի չափով աշնանացան ենք արել, որը վեց տարի է, ինչ չէր արվում։ Դեռ գարնանացան էլ պիտի անենք, ինչը վկայում է, որ կյանքը բնականոն հուն է վերադառնում։ Այստեղ են մարդիկ աչք բացել, այստեղ են նրանց սրբությունները` անցյալի հիշատակները, գերեզմանները…
- Գյուղը դպրոցով է կանգուն, - հայտնի ճշմարտություն է, կուզենայինք իմանալ, թե քանի՞ դպրոցահասակ երեխա կա Սրաշենում։
- Դպրոցում, որը, ի դեպ, Շիկահողի դպրոցի մասնաճյուղն է, ինը աշակերտ է սովորում, այժմ ուսուցումը հեռավար է իրականացվում, ինչպես գիտեք, դեկտեմբերի յոթին անցնելու ենք առկա ուսուցման։

Զրույցը` Վահրամ Օրբելյանի
 

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28