Ռուսամետ չեմ, եվրոպամետ չեմ... մարդ եմ՝ իմ երկրի վաղվա օրով մտահոգ...

11.03.2021 10:26
6299

Ռուսաստանի ներկայության հարցն ենք քննարկում եւ մեղադրական շեշտով պնդում, որ նա իր շահերն ունի այստեղ, որ նրան իր սեփական շահերն են հետաքրքրում: Ակամա հարց է առաջանում, իսկ ինչու՞ Ռուսաստանը պետք է առանց աշխարհաքաղաքական շահի ու հետաքրքրության կանգնեցներ մարտական գործողությունները, մտներ Արցախ, կամ ինչու՞ պետք է առանց շահի ու հետաքրքրության Հայաստանի հետ դաշինքի մեջ մտներ եւ նրա անվտանգության համար որոշակի պայմանագրային պարտավորություններ կրեր: Այլ կերպ չի լինում: Միջազգային հարաբերությունների համակարգը հենց իրենից ներկայացնում է պետությունների շահերի ու հետաքրքրությունների զուգահեռումների, համընկնումների, հակասությունների ու հակադրությունների ամբողջություն:

Արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը մեր պատմության ընթացքում, դժբախտաբար, միշտ է ուղեկցել մեզ: Ժամանակին՝ Պարթեւստան, Հռոմ, հետագայում՝ Բյուզանդիա, Պարսկաստան, վերջին երեք հարյուր տարում՝ Ռուսաստան, Եվրոպա: Կողմոնորշումը հենց այնպես չի ձեւավորվում: Այն երկարատեւ, պատմական հանգամանքներով պայմանավորված գործընթաց է, որն աստիճանաբար վերածվում է համոզմունքի եւ, նույնիսկ, մեր դեպքում դառնում հոգեկերտվածքի, խառնվածքի մաս: Մեր պատմության ընթացքում հաճախ են մեր ազգային ձգտումները, ազգային հետաքրքրությունները բախվել ռուսական կայսերական հետաքրքրություններին, նրա արտաքին քաղաքական շահերին, բայց հաճախ էլ այդ շահերը ձեռք են բերել զուգահեռներ, ընդհանրություններ, ինչը մենք չենք կարողացել օգտագործել մեր հետաքրքրությունների համար: Բայց դրանում Ռուսաստանը մեղավոր չէ, մեղավորը մենք ենք, որ քաղաքականությանը մոտենում էինք եւ շարունակում ենք մոտենալ ռոմանտիկ ընկալումներով:

Ռուսաստանը գերտերություն է, իսկ մենք, ակնհայտ, գտնվում ենք նրա ազդեցության գոտու մեջ: Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք այլ ճանապարհ չունենք: Մեր արտաքին քաղաքականության մեջ այս ուղղությունը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը: Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու բախվել իրականությանն ու..., ինչպես եղել են պատմության առանձին ժամանակներում: Այս հարցում հավասարակշռվածություն, շրջահայացություն ու զգուշավորություն է պետք...

Մի պարզ, բայց արդիական սխեմա... Արեւմուտքի գերտերություններն ամեն ինչ անում են՝ Ռուսաստանին դուրս մղելու այս տարածաշրջանից, եւ դա, բնականաբար, փորձել ու փորձում են անել Թուրքիայի ձեռքով: Արեւմուտքի այս ձգտումը լիովին համապատասխանում է Թուրքիայի պանթյուրքիստական հետաքրքրություններին: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է լինել մեզ հետ, եթե չզսպվեն Թուրքիայի հավակնությունները: Իսկ Ռուսաստանից բացի ուրիշ ի՞նչ ուժ եք տեսնում, որ կարող է զսպել Թուրքիայի հավակնությունները մեր տարածաշրջանի նկատմամբ, այն դեպքում, որ այդ հավակնություններն օր-օրի դառնում են առավել ակնհայտ ու անզուսպ: Սա է իրականությունը, իսկ իրականության հետ հաշվի չնստելը, մեղմ ասած, անհավասարակշռություն է:

Այս ամենն ընդունեք որպես հայ մարդու, հայ մտավորականի մտահոգություն, այլ ոչ որպես պարզունակ ռուսասիրություն կամ ռուսամետություն: Ինձ համար անընդունելի է նաեւ «ավագ ու կրտսեր եղբայր» քաղաքական սկզբունքը: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն արժանապատվության սկզբունքով՝ փորձելով նրա՝ որպես գերտերության, շահերն ու հետաքրքրությունները ծառայեցնել մեր ազգային հետաքրքրություններին, այլ ոչ թե նրա ձեռքում դառնալ մանրադրամ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները բավարարելու համար:

 

Գրիշա Հարությունյան

Գորիսի պետական համալսարանի դասախոս

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08