Ստեփանակերտում արժևորել են Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

29.06.2022 16:53
926

Այսօր՝ հունիսի 29-ին, Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հիշատակի միջոցառում է կազմակերպվել:

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Պետնախարար Արտակ Բեգլարյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, անհայտ կորածների հարազատներ, բարեկամներ, զինակից ընկերներ, զինվորականներ:

ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Նորայր Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ ժողովուրդների կյանքում պատերազմն անխուսափելի է, որի հետևանքով միշտ եղել են անհայտ կորածներ, ինչը ողբերգություն է ոչ միայն անհայտ կորած անձանց, այլև նրանց` անորոշության մատնված ընտանիքների համար:

«Ցավով պետք է նշել, որ 1992-1994 թվականներին Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակը համալրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտության ճակատագրին արժանացած ևս 33 զինծառայողներ: Տևական ժամանակ շարունակվող աշխատանքների շնորհիվ, չնայած, ունենք դրական արդյունքներ, սակայն չենք կարող մեզ բավարարված զգալ այնքան ժամանակ, քանի դեռ լույս չի սփռվել հանուն հայրենիքի մարտնչած և առայսօր անհայտությամբ պարուրված վերջին հայորդու ճակատագրի վրա»,-ասել է Ն. Մկրտչյանը:

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանի խոսքով` գերիներին և անհայտ կորածներին վերադարձնելու գործընթացը թշնամին վերածել է առուծախի:

«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում մեր անհայտ կորածների հիշատակին, մեր հոգեմաշ սպասման մասին խոսում, բողոքի ձայնը հնչեցնում»,-ընդգծել է նա։

Միջոցառմանը զորակցության ու մխիթարանքի խոսք հնչեցրեց ԱՀ ՊԲ ավագ գնդերեց, տեր Վարդան քահանա Ներսիսյանը:

«Այսօր Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ամբողջ հայությունը գլուխ է խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած մեր ազատամարտիկների, զինվորների ու սպաների, նրանց ընտանիքների անդամների առջև: Ես զորակցությունս եմ հայտնում նրանց հարազատներին և մերձավորներին: Նրանք անչափ թանկ գին վճարեցին և վճարում են հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին, նրանք իրենց կյանքը վտանգեցին ազգի փրկության սուրբ գործի համար: Ամեն տարվա այս օրը մեզ համար մի նոր ազդակ է, որ մենք դեռ անելիքներ շատ ունենք, որ պարտք ունենք նրանց առջև՝ մինչև վերջին մարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալը և այդ անհայտության վրա հայտնության լույս սփռելը»,-ասաց տեր Վարդան քահանա Ներսիսյանը:

https://artsakhpress.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34