Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի բարեկամների համաժողովը

11.10.2019 12:41
1072

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր մեկնարկել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ այսօրվա միջոցառումը բավականին յուրահատուկ է թե՛ իր բովանդակությամբ, թե՛ մասնակիցների առումով:

«Առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը մեկ հարկի տակ է հավաքել մեր երկրին սատարող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների,  գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների տարբեր պետություններից: Այստեղ են Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների անդամներ, մեր հանրապետության անկախությունը ճանաչած կամ մեզ հետ համագործակցող վարչական միավորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը եւ ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ ու բարեկամներ»,- նշել է Բակո Սահակյանը:
 
Հանրապետության Նախագահը նշել է, ժողովրդավարական սկզբունքներին և մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ Արցախի բարեկամները տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք եք տանում՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:
 
Իր հերթին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ Արցախի շուրջ այս համախմբումն ունի հատուկ ուղերձ, որ մեր ժողովուրդը միայնակ չէ իր իրավունքների համառ պայքարում:
 
«Սեփական ճակատագիրը տնօրինելու և մյուս ժողովուրդների հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ցանկությունը ընկալվում ու արձագանք է գտնում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների, մշակութային ու ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների կողմից:  Այս գաղափարներն են այսօր մի հարկի տակ հավաքել երեք տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներին, ովքեր գուցե չճանաչելով միմյանց, նույն աշխատանքն են տանում աշխարհի տարբեր կետերում: Համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը Արցախի հետ կապված ունի իր ուրույն պատմությունը, անգամ, եթե նախկինում մեր երկիր այցելելու առիթ չի ունեցել: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում Արցախի բարեկամների պատրաստակամությունն ու աշխատանքը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Սփյուռքի մեր հայրենակիցները կապող օղակ են դառնում հայրենիքի ու իրենց համար երկրորդ հայրենիք դարձած երկրների միջև՝ կարևոր ներդրում ունենալով Արցախի միջազգային կապերի ընդլայնման գործում»,- նշել է Ա. Ղուլյանը:
 
Համաժողովի բացմանը ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ասել է, որ, զարգացնելով համագործակցությունը, այսօր մենք տարածաշրջանում ապագա խաղաղության հիմքերն ենք դնում:
 
«Ես անկեղծորեն հավատում եմ մեր համագործակցության հեռանկարներին, քանզի նրա հիմքում ընկած է ընդհանուր արժեհամակարգի նկատմամբ հավատարմությունը, որտեղ առանցքային դեր են խաղում ազատության, հավասարության, մարդու իրավունքների իդեալները, ինչպես նաև ձգտումը արցախցուն դեպի խաղաղություն և զարգացում: Այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի գնահատենք մեր համագործակցության ներկայիս ընթացքը, մտքեր և նոր գաղափարներ փոխանակենք փոխգործակցության զարգացման ուղիների վերաբերյալ: Հուսով եմ, որ քննարկումների արդյունքում կստեղծենք մշտապես գործող հարթակ՝ նոր առաջարկների քննարկման և իրագործման համար: Կցանկանայի վստահություն հայտնել, որ այսօրվա միջոցառումը միջազգային հանրությանը ուղղված հարթակ կդառնա առ այն, որ Արցախի մեկուսացումը ու նրա քաղաքացիների միջազգայյին համագործակցության հնարավորություններից զրկելը անթույլատրելի է»,- ավելացրել է ԱԳ նախարարը:
 
Համաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք են մաղթել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Շավարշ Քոչարյանը կարևորել է  համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն կարևոր է ոչ միայն Արցախի, այլև բոլորի համար:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ իր գոհունակությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են Արցախին և ընդգրկված են Արցախի բարեկամների լայն ցանցում: Նա նշել է, որ առանց համագործակցության, որը մշտապես եղել է Արցախի իշխանությունների հետ, այս ամենն իրագործել հնարավոր չէր:
Միջոցառմանը տեսաուղերձով հանդես են եկել Արցախի օտարերկրյա բարեկամները: Այնուհետև ներկայացվել է «Արցախ. Պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմը:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի ամբողջ օրվա ընթացքում: Երկու նստաշրջանների ժամանակ ելույթներով հանդես կգան  համաժողովին մասնակից անդամները: Նախատեսվում է ֆորումի ավարտին ընդունել հռչակագիր:
 
 

artsakhpress.am

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40