Ստեփանակերտում նկատվում է լայն սպառման մթերքների պակաս. ոլորտի պատասխանատուն մանրամասներ է ներկայացնում

23.12.2022 15:26
891

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է՝ զրկված լինելով պարենի, դեղամիջոցների, լայն սպառման ապրանքների մատակարարումներից:

Մասնավորապես, մրգերի և բանջարեղենի մեծ մասը ներմուծվում  է Հայաստանի Հանրապետությունից, ներկայում՝ հայտնի հանգամանքներով պայմանավորված, նշված ապրանքային շուկայում զգացվում է իրացվող գրեթե բոլոր ապրանքների պակաս: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը  ներկայացրեց մի շարք լայն սպառման ապրանքատեսակների շուկայում  նախորդ երկու օրերի դիտարկման  արդյունքները:

«Նախքան շրջափակումը Հանձնաժողովի մոնիթորինգների ընթացքում ֆիքսվում էին բանջարեղենի և մրգերի ավելի մատչելի տեսականիների իրացման գները, և արդեն ավելի էժան ապրանքատեսակների բացակայությամբ պայմանավորված, ֆիքսվում են որակապես ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ իրացման համապատասխան գներով»,-նշեց Ավթանդիլյանը՝ հավելելով, որ  նման  դիտարկումներ իրականացվում են  նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքներում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ապրանքատեսակների սղություն է զգացվում  վերջին երկու օրերին,  մեր զրուցակիցը նախ նշեց, որ ներկայում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովի կողմից  նախկին ամենշաբաթյա ռեժիմի փոխարեն, շրջափակման ընթացքում դիտարկումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով:

«Դեկտեմբերի 22-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու»,-մանրամասնեց ՏՄՊ վարչության պետը:

 Անդրադառնալով  նախաշրջափակման համեմատ գնային փոփոխությունների  մասին հարցին՝ Հրաչ  Ավթանդիլյանը հավաստիացրեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարող սուբյեկտների հետ, նկատելի է նրանց բարձր պատասխանատվությունը:

«Ոչ ոք չի պատրաստվում ստեղծված իրավիճակից օգտվելով իրականացնել գնային անհիմն բարձրացումներ, այնուամենայնիվ Հանձնաժողովը հետևողական է և մի շարք լայն սպառման ապրանքատեսակների, որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների իրացման գների արհեստական բարձրացումները բացառելու և գնաճը վերահսկելու նպատակով շարունակում է ամենօրյա դիտարկումները»,-ընդգծեց ոլորտի պատասխանատուն՝ հորդորելով հանրությանը անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ անմիջապես տեղեկացնել Հանձնաժողովին:

Ներկայացնելով  կարևոր դեղամիջոցների  բացակայության   կամ սպառման եզրին գտնվելու, ինչպես նաև դրանց գնային փոփոխությունների  վերաբերյալ  դիտարկումների արդյունքները,  մեր զրուցակիցը  տեղեկացրեց, որ Հանձնաժողովի կողմից ամենօրյա ռեժիմով դիտարկումներ են իրականացվում  նաև Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում՝ վերահսկելու և թույլ չտալու դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների իրացման գների անհիմն բարձրացումները:  Իրականացված դիտարկումների արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում՝ հանրության տեղեկացվածությունն ապահովելու նպատակով:

«Գների անհիմն թանկացման վերաբերյալ քաղաքացիների և օպերատիվ շտաբի կողմից ստացված բոլոր բողոքները գրանցվում են, և աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից օպերատիվ կերպով ընթացքավորվում՝ արդյունքների մասին տեղեկացնելով վերջիններիս: Հանձնաժողովի կողմից բացատրական աշխատանքներ են տարվում դեղատների տնօրինության հետ՝ բացառելու հասարակության նկատմամբ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները, այլապես, նման անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսավարող սուբյեկտները կենթարկվեն պատասխանատվության: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիների բողոքները հիմնավոր չեն և դեղատան կողմից չէր իրականացվել գնի բարձրացում, այսինքն՝ իրացման գնի թվացյալ փոփոխությունը պայմանավորված է ապրանքանիշերի, դրանց փոխարինողների, ծագման երկրի և դեղաչափերի  տարբերությամբ»,-ասաց Ավթանդիլյանը՝ շեշտելով, որ  այն դեպքերում, երբ բողոքները հիմնավոր են, Հանձնաժողովը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում  կիրառում  է պատասխանատվության միջոց:

https://armenpress.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34