Ստորագրահավաք դատական համակարգում. ցանկանում են դատավորների արտահերթ ժողով հրավիրել

20.05.2019 17:50
1132

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունից հետո դատական համակարգում ստորագրահավաք է սկսվArmDaily.am-ի տեղեկություններով՝ մի շարք երիտասարդ դատավորներ ստորագրահավաք են նախաձեռնել՝ դատավորների արտահերթ ժողով հրավիրելու եւ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Սակայն դեռ ընդամենը 1 տասնյակից էլ քիչ ստորագրություն է հավաքվել։ Դատական համակարգի հնաբնակները թայմ աութ են վերցրել եւ ավելի զուսպ են իրենց գործողություններում ու հայտարարություններում, քանի որ ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թեզերը հենց հնաբնակներին է վերաբերում։

Մյուս կողմից էլ՝ հնաբնակները չեն կարող հայտարարել, որ հրաժարական են տալիս, քանի որ այդպես ցույց կտան, որ ընդունում են իրենց ներկայացված մեղադրանքները։

Շատ դատավորներ խուսափում են եւ չեն ցանկանում հարցազրույց տալ՝ բնականաբար չցանկանալով, որ քննադատության սլաքները իրենց վրա ուղղվի, իրենց ասածը իրենց դեմ օգտագործվի։
Առավել օբյեկտիվները, իսկապես, ընդունում են, որ դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, եւ եթե ժամանակին ներսում մաքրումներ արվեին, վիրահատական միջամտության կարիք չէր լինի։ Փաստացի, այսօր դատավորները լրիվ անպաշտպան են մնացել, քանի որ իրենց անկախության, ազատության երաշխավոր ԲԴԽ-ն ցույց տվեց, որ ապաշնորհ եւ ոչ լեգիտիմ կառույց է, հետեւաբար՝ պետք է հույսը դնեն իրենց վրա։

«Վեթինգ է, թե ինչ, կարծում եմ դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է, սա բացառապես իմ տեսակետն է, չեմ ցանկանում այդ առնչությամբ այլ կարծիք ունեցող կոլեգաներիս վիրավորել, բայց լավ, ովքե՞ր են այդ հարցերը մեզ տալու, ու արդյոք այդ հարցերը լսելն ու դրանց պատասխանելը նորմալ երևույթ է, համոզված եմ, որ ոչ»,–News.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել է, որ հրաժարական կտ երկու պայմանով. եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ, երբ լրանա իր 65 տարեկանը։

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40