Սյունեցիների ավանդը Մեծ հայրենականում

08.05.2019 17:50
1247

Պատերազմները որքան դաժան, բայց եւ ավարտվում են երբեւէ, մի օր: Եվ այդ օրը դառնում է հաղթանակի օր նրանց համար, ովքեր հաղթում են:

74 տարի առաջ ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը: Եվ մայիսի 9-ը դարձավ Հաղթանակի օր:

Մեր պատմության հերոսական այդ էջի վերաիմաստավորման շատ փորձեր եղան, սակայն հաղթանակեց բանականությունը: Պետական վավերացում ստացավ այն ճշմարտությունը, որ հաղթանակը ձեռք է բերվել նաեւ մեր հայրերի ու պապերի արյամբ, որ այդ կռիվը նաեւ մեր կռիվն է եղել՝ հայերիս կռիվը:

Հայ ժողովրդի հազարավոր դուստրեր եւ զավակներ մեկնեցին Մեծ հայրենական՝ իրենց հետ տանելով մինչեւ վերջ կռվելու եւ հաղթելու ոգին: Եվ նրանք վերադարձան ու չվերադարձան: Եվ նրանք չորս տարին դարձրին պատմություն: Պատմություն կարոտի, սպասման, հերոսության եւ սխրանքի, եռանկյունի նամակի ու… արյան:

Հայրենի տունը վերադարձողներին ընդունեց նույն հպարտությամբ, ինչ հպարտությամբ ճանապարհել էր: Իսկ ռազմի դաշտում ընկած ավելի քան 200 հազար հայորդիներին իր գրկում պահեց՝ իբրեւ հուշարձան, իբրեւ Անհայտ զինվոր, իբրեւ հաղթանակի հուշաքար, իբրեւ հպարտություն: Նրանք կռվեցին ու զոհվեցին նաեւ այսօրվա համար: Եվ մեր այսօրը նաեւ նրանց շնորհիվ է…

Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ մղած պատերազմին մասնակցեց 19064 սյունեցի: Նրանք ցուցաբերեցին մարտնչող ոգի: Իսկ տասներկու հոգի գրանցվեց հայազգի հերոսների շարքում: 8732 սյունեցի այլեւս չվերադարձավ, եւ մարզի տարբեր բնակավայրերում երախտապարտ մեղրեցիները, կապանցիները, գորիսեցիներն ու սիսիանցիները բարձրացրին 118 հուշարձան՝ նրանց հիշատակը հավերժացնելու համար:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսական կյանքով էր ապրում մեր երկրամասը: Աշխատանքային նոր բնագծեր արձանագրեցին կապանցի լեռնագործները: 1942թ. մայիսմեկյան տոներին հայկական 89-րդ դիվիզիայի մարտիկներին ռազմաճակատ այցելեց Մեղրիի շրջանի պատվիրակությունը, որն իր հետ տարել էր նվերների ամբողջ մի գնացք (միրգ, գինի, հանդերձանք): Գորիսեցի թիկունքայինների աշխատանքն այնքան նկատելի էր, որ Գերագույն գլխավոր հրամանատար Ստալինն անձամբ իր եւ Կարմիր բանակի ողջույնը հղեց Գորիսի շրջկոմի քարտուղարին: Սիսիանում արձանագրվեց հացարտադրության նոր ցուցանիշ:

Ներկայիս սերունդն արժանի հետեւորդը եղավ իր պապերի ու հայրերի սխրանքի: Դա դրսեւորվեց հատկապես Արցախյան գոյամարտում, որը ոտքի էր հանել ողջ Սյունիքը: Ավելի քան երկու հազար հոգի անմիջապես մասնակցեց մարտական գործողություններին, որոնցից 500-ը իրենց կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին: Հենց նրանց շնորհիվ էր նաեւ, որ Մեծ հաղթանակին միացավ մյուս հաղթանակը՝ Շուշիի հաղթանակը:

Սյունեցիների հերոսությանն ականատես եղանք նաեւ 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ:

Եվ այսօր հաղթանակ ապրելու օր է: Հաղթանակ զգալու, հաղթանակ տոնելու օր:

Շնորհավորում ենք ձեզ՝ սիրելի՛ վետերաններ, Հաղթանակի եւ խաղաղության տոնի, Մեծ հայրենականի հաղթական ավարտի 74-ամյակի առիթով, երախտագիտություն հայտնում այժմ արդեն ալեզարդ (հատուկենտ) հերոսներիդ, մաղթում բոլորիդ առողջություն:

Առանձնահատուկ հարգանք ենք ընծայում Արցախյան հերոսամարտի վետերաններին եւ վստահաբար հայտարարում՝ հարկ եղած դեպքում նրանք կրկին կլինեն առաջնագծում եւ, ինչպես 2016-ի ապրիլին, կկանգնեն ժամկետային զինվոր-սահմանապահների կողքին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

 

 

 

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05