«Սյունիք» ՋԸՕ-ի աշխատակիցները համաձայնել են աշխատել առանց աշխատավարձի. մոտ 8 տասնյակ աշխատող գումար չի ստացել

29.03.2019 18:36
1151

«Սյունիք» ջրօգտագործման ընկերության (ՋՕԸ) մոտ 8 տասնյակ աշխատողներ դեռևս անցյալ տարվա հուլիսից աշխատավարձ չեն ստացել: Թե ինչպես է հնարավոր, որ 21-րդ դարում մարդիկ կարող են աշխատել ու ամիսներով աշխատավարձ չստանան, նախ փորձեցինք պարզել ջրային տնտեսության պետական կոմիտեից:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրեց, որ ՋՕԸ-երը որոշակիորեն ինքնավար և անկախ մարմիններ են, որոնք ձևավորվում են ջրօգտագործողների կողմից։ Նրանք ընտրում են վարչական խորհուրդ` որպես ղեկավար մարմին, որն էլ նշանակում է ՋՕԸ տնօրենին, գլխավոր հաշվապահին, հաստատում իրենց ֆինանսական հոսքերը, ծախսերը, հաստիքացուցակը և այլն:

 

Հովհաննիսյանը հայտնեց, որ ՋՕԸ աշխատակիցնների աշխատավարձերի ուշացումներն ու չվճարման խնդիրները հիմնականում կապված են ընկերության անցած տարվա հավաքագրումները թերի կատարելու հետ: Ջրօգտագործողների կողմից վարձավճարները չեն վճարվել, ինչպես նաեւ պետությունը իր վրա է վերցրել սահմանամերձ Մեղրիի ոռոգման ջրի վճարի 50 տոկոսը, որն այս տարի չի կատարվել:

ՋՕԸ-երի եկամուտները գոյանում են պետական բյուջեից հատկացվող սուբսիդավորումից, ոռոգման ջրի մատակարարման դիմաց վճարումներից և անդամավճարներից: Պարզվում է, որ անցած տարվանից ՋՕԸ-երի եկամուտները սպասված մակարդակով չեն հավաքվել, որի պատճառով էլ գոյացել է ընկերության հսկայական պարտքը`աշխատավարձերի պարտքը ներառյալ:

«Սյունիք» ՋՕԸ-ին այս տարվա համար նախատեսված 166 մլն դրամ սուբսիդիայի գումարից մոտ 108 միլիոն դրամն արդեն հատկացվել է, մնացած մասը նախատեսվում է 2-րդ եռամսյակում` ապրիլ ամսին, բայց դա ընկերության համար հարցի լուծում չէ, քանի որ իրենք ունեն մոտ 75 մլն դեբիտորական պարտք, որ ջրօգտագործողները չեն վճարել»-ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ ընկերությունն ունի մշտական ու սեզոնային աշխատողներ, որոնք ընդունվում են ոռոգման սեզոնը սկսվելուց և ազատվում՝ ավարտվելուց հետո: «7-8 ամիս աշխատավարձ չստանալը չի վերաբերում սեզոնային աշխատողներին, ովքեր սեզոնի վերջում ազատվել են աշխատանքից և եթե նրանց աշխատավարձը մինչև հուլիս-օգոստոս ամիսները չի վճարվել, դա նշանակում է, որ իրենց աշխատավարձը 7-8 ամիս է՝ չեն ստացել, այլ ոչ թե 7-8 ամսվա աշխատավարձ չեն ստացել»,-ասաց նա:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց նաև «Սյունիք» ՋՕԸ տնօրեն Սահակ Համբարձումյանի հետ: Վերջինիս խոսքով`ընկերությունը սպասարկում է մոտ 1500 հեկտար տարածություն, ունի մոտ 6 հազար բաժանորդ, ինչպես նաև ոռոգման ջրով սպասարկում է 40 և ավելի բնակավայրեր: Ջուր օգտագործող ընկերությունների՝ ՋՕԸ–երի ընդլայնումն է պատճառ հանդիսացել, որ մարզում միավորվել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի ՋՕԸ–երը: Միավորումից հետո ընկերությունները հանդես են գալիս որպես մեկ ՋՕԸ՝ Սյունիք ՋՕԸ:

Մեր հարցին, թե ինչու՞ աշխատակիցների աշխատավարձերը 7-8 ամիս չեն վճարվել և արդյո՞ք աշխատավարձերի չվճարման և ուշացման պատճառներից մեկն էլ հենց ՋՕԸ–երի միավորումն է, տնօրեն Համբարձումյանը պատասխանեց. «Նախ երբ 2017 թ.-ի սկզբներին մեր ջրօգտագործման ընկերությունները կազմավորվել են, արդեն ունեցել ենք 5 ամսվա աշխատավարձի պարտք, բացառությամբ Ղափանի, մնացած ընկերություններն ունեցել են ե՛ւ աշխատարձերի պարտք, ե՛ւ հարկային պարտքերի կուտակումներ: Ընթացքում բավարար ֆինանսավորումներ չեն եղել, որ առաջացած ճեղքվածքը փակվի, դրան էլ գումարած այն, որ Մեղրու տարածքում որպես սահմանամերձ շրջան, ոռոգման ջրի դիմաց վճարի 50 տոկոսը փոխհատուցում է պետությունը, բայց անցյալ տարի մեր ՋՕԸ-ն այդ փոխհատուցումն էլ չի ստացել»:

ՋՕԸ տնօրեն Համբարձումյանը նաեւ հայտնեց, որ պետությունից «Սյունիք» ՋՕԸ-ին այս տարվա համար նախատեսված 166 մլն դրամ սուբսիդիայի գումարից արդեն հատկացվել է մոտ 108 միլիոն դրամը. «108 մլն դրամն արդեն հատկացվել է, որից 75 մլն էլեկտրաէներգիայի պարտք է մարվել, 15 մլն հատկացվել է հարկային պարտականությունները կատարելուն, ինչպես նաև աշխատավարձեր ենք տվել»:

Ըստ Համբարձումյանի՝ 2018 թվականի դրությամբ կուտակված 50 միլիոնը գերազանցող պարտքը արդեն 10 մլն-ի չափով նվազել է: Աշխատակիցներն արդեն 1 ամսվա աշխատավարձ ստացել են, կազմել ենք ժամանակացույց, որ առաջիկա 1-2 ամսում կուտակված պարտքը փակենք: Տնօրենի կարծիքով՝ խնդրի լուծման առաջնային օգնությունն այն կլինի, որ նախ, Մեղրիի տարածաշրջանի`անցյալ տարվա չստացած փոխհատուցման գումարը տրամադրվի, ոռոգման շրջանին ընդառաջ ջրօգտագործողները նախկին մատակարարումների դիմաց չմուծած վճարումները կատարեն:

Տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչպես են տասնյակ մարդիկ համաձայնել այսքան երկար ժամանակ առանց աշխատավարձի աշխատել: Տնօրենի վստահեցմամբ՝ աշխատակիցների հետ խոսել են ըստ տեղամասերի՝ ներկայացրել իրավիճակը, նրանք էլ պատրաստակամություն են հայտնել ոռոգման աշխատանքները նորմալ իրականացնել:

«Աշխատանքները ընթացքի մեջ են, իսկ ներքին գոտիներում արդեն սկսվել են գարնան նախապատրաստական աշխատանքները» - եզրափակեց տնօրեն Համբարձումյանը:

Օլյա Պետրոսյան

armtimes.com

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06