Սյունիքում Mercedes-ի վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ փախել. հետիոտնը տեղում մահացել է

25.04.2019 11:05
1604

Սյունիքի մարզում, ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21։15-ի սահմաններում Աղաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա Վարդանիկ Հ.-ին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Սամվել Ա.-ն առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ՝ Toyota մակնիշի 10 AQ 099 համարանիշի ավտոմեքենայի, որն էլ, իր հերթին, բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 20 ՍՕ 314 համարանիշի ավտոմեքենային։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթից հետո Սամվել Ա.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց վարորդ Սամվել Ա.-ն Կապանի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվել եւ տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին: Մահացածն աշխատում էր «Ապավեն» ՍՊԸ-ում, ով ավտոմեքենան կայանել է ու փողոցն անցել է, որպեսզի գնումներ կատարի, այդ ժամանակ տեղի է ունեցել վրաերթը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11