Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ (գիտաժողով Գորիսի պետական համալսարանում)

23.10.2017 16:32
2443

Հոկտեմբերի 19-20-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով «Սյունիքը կրթության եւ մշակույթի օջախ» թեմայով:


Գիտաժողովի առիթը Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակն էր:


Այդ կապակցությամբ Գորիս էին ժամանել չորս տասնյակից ավելի հյուրեր, որոնց թվում՝ համբավավոր գիտնականներ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը, գիտությունների դոկտորներ Դավիթ Գասպարյանը, Գեւորգ Ստեփանյանը, Սարգիս Մխիթարյանը, Թամարա Հայրապետյանը, Վազգեն Համբարձումյանը, Հովիկ Մուսայելյանը, Վանո Եղիազարյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Լաուրա Ասատրյանը, Շողիկ Ոսկանյանը:


Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, «Սյունյաց երկիր» թերթի, Արցախի Հանրապետության պետական արխիվի, ՀՀ մշակույթի նախարարության, «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության, Կրթության ազգային ինստիտուտի, Իրանի Իսլամական Հանրապետության Սպահանի համալսարանի պատվիրակությունները, գիտության եւ մշակույթի գործիչներ:


Գիտաժողովի աշխատանքներին ընդգրկված էր Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը:


Գիտաժողովի աշխատանքները (լիագումար նիստում) բացեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:


Ներկաներին ողջունեց Արցախի պետական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուշ Մինասյանը:


Գիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տնօրեն, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, պրոֆեսոր, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը (ուղերձը ներկայացրեց արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը):


Բացման արարողությանը պաշտոնապես ներկայացվեց Գորիսի պետական համալսարանի նորաստեղծ օրհներգը (խոսք՝ Տիգրան Գրիգորյանի, երաժշտությունը՝ Արկադի Շեկունցի):


Գիտաժողովի աշխատանքներն ընթացան հետեւյալ մասնախմբերում՝ 1)Պատմություն, հնագիտություն, ազգագրություն, արվեստ (նահագահողներ՝ Ալբերտ Խառատյան, Գեւորգ Ստեփանյան, Թամարա Հայրապետյան), 2)Բանասիրական ուսումնասիրություններ (նախագահողներ՝ Աելիտա Դոլուխանյան, Վազգեն Համբարձումյան, Վանո Եղիազարյան, Հայկանուշ Մեսրոպյան, Հովիկ Մուսայելյան), 3)Կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները եւ զարգացման արդի հմնախնդիրները (նախագահողներ՝ Լաուրա Ասատրյան, Շողիկ Ոսկանյան), 4)Բնագիտական ուսումնասիրություններ (նախագահողներ՝ Աշոտ Մարտիրոսյան, Լուիզա Վարդանյան):


Երկօրյա աշխատանքից հետո տեղի ունեցավ գիտաժողովի փակմանը նվիրված լիագումար նիստ, որտեղ լսվեցին մասնախմբերի նախագահողների հաղորդումները:


Ելույթ ունեցավ նաեւ Սամվել Հարությունյանը, ով իր խոսքն ավարտեց Ակսել Բակունցի «Կյորես» վիպակի վերջամասի հրաշալի ասմունքով:


Գիտաժողովի աշխատանքներն ամփոփեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը:


Տեղի ունեցան նաեւ պատմաճանաչողական շրջայցեր Գորիս քաղաքում ու տարածաշրջանում:


Գիտաժողովի աշխատանքները սկսելուց առաջ բացվեց Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը:


Հետադարձ հայացք ձգելով գիտաժողովի աշխատանքներին՝ կարելի է փաստել, որ այն իսկապես աննախադեպ իրադարձություն էր Սյունիքի հոգեւոր-մշակութային եւ կրթական-գիտական կյանքում:


Ընտրվել էր հետաքրքիր, գիտության ամենատարբեր ոլորտներն ընդգրկող թեմատիկա, ընդ որում՝ գրեթե բոլոր թեմաներն առնչվում էին Սյունիքին:


Այդ ամենն ունկնդրելուց հետո մեր առջեւ բացվեց միանգամայն նոր Սյունիք, իսկ ավելի ճիշտ՝ գիտաժողովը բազմապատկեց մեր իմացությունը Սյունիքի մասին:


Նախորդ տարիներին նույնպես Գորիսի պետական համալսարանում կազմակերպվել էին գիտաժողովներ ամենատարբեր թեմաներով, որոնց մասնակցել էր նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը, բայց մեծաթիվ գիտնականների միաժամանակյա եւ նման ու ակտիվ մասնակցություն չի եղել երբեք:


Առիթ ենք ունեցել գիտաժողովների մասնակցել նաեւ մայրաքաղաքում: Զուգահեռներ եւ համեմատություններ անցկացնելով դրանց ու գորիսյան վերջին գիտաժողովի միջեւ, կարելի է ասել, որ մեր գիտաժողովը ե՛ւ թեմատիկ բազմազանությամբ, ե՛ւ ներկայացվող զեկուցումների խորությամբ ու նորությունների պարունակությամբ, ե՛ւ կազմակերպական մակարդակով չէր զիջում նմանատիպ որեւէ միջոցառման:


Անշուշտ, գիտաժողովի նման մակարդակը հնարավոր եղավ ապահովել այդ նպատակով նախապես ստեղծված կազմկոմիտեի խելամիտ, արդյունավետ եւ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Սակայն չի կարելի չառանձնացնել համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի եւ Գորիսի պետական համալսարանի Հումանիտար ու հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանի մեծ ջանքը, նվիրումը եւ, իհարկե, պրոֆեսիոնալիզմը:


Ի դեպ, Թեհմինա Մարության հրաշալի կազմակերպչի, խորիմաց բանասերի եւ ճշմարիտ մտավորականի բացառիկ դերակատարութունը նկատելի է ոչ միայն Գորիսի պետական համալսարանում, այլեւ Գորիսի գիտական ու հատկապես գրական կյանքում, ինչը վերստին դրսեւորվեց գիտաժողովի նախապատրաստման եւ անցկացման ամբողջ ընթացքում:


Մնում է հուսալ, որ Գորիսի պետական համալսարանի մեծահարգ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի ջանքով կամբողջացվեն գիտաժողովի նյութերը եւ առնվազն մեկ գրքով կդրվեն ընթերցողի սեղանին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57