«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր պարոն Սամվել Ալեքսանյանին

01.05.2020 19:23
1836

Հարգելի Սամվել Լազրի

«Սյունյաց երկիր» թերթի նախաձեռնությունը`Սյունիքի բոլոր ժամանակների  սրբավայրերը գտնելու, տեղորոշելու, անցյալի մոռացված փշուրներն ուխտագնացությամբ ժողովելու, տեղագրություն ստեղծելու առաքելությունը հրաշալի արդյունք է տվել: Այդ լրագրողական արշավի մասը ներկայացնող Գորիսի տարածաշրջանի սրբավայրերին նվիրված թերթի հատուկ թողարկումը (30.04.2020) աչքի է ընկնում ինչպես նոր նյութերի ու մեկնաբանությունների թարմությամբ, կատարման հիմնավորությամբ, ազգագրական ու հայրենագիտական հարուստ փաստագրությամբ, այնպես էլ` պատմական աղբյուրներում առկա մեկնություններից գլխավորի ու բնութագրականի զուգորդմամբ: Կարևոր եմ համարում, որ թերթը հեռու է մնացել մի շարք կնճռոտ հարցերի շուրջ ընթերցողին կարծիքներ «պարտադրելու» մոտեցումներից: 

Հատուկ թողարկման ներկա համարը` Ձեր ղեկավարությամբ, թերթի ողջ կոլեկտիվի  նոր ձեռքբերումն ու հաղթանակն է, որի համար շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում: Նույնպիսի պատվախնդրություն և մանրակրկիտ ուսումնասիրություն եմ ակնկալում նաև Սյունիքի մյուս տարածքների սրբավայրերը ներկայացնող թողարկումներում:

Ամենայն բարիք և հաջողություններ, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ Ձեր ստեղծարար խմբագրակազմին:

                                                                                                   Գագիկ Հայրումյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40