«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր պարոն Ալեքսանյանին

18.06.2014 15:31
1938

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻՑ


 

Մեծարգո պարոն Ալեքսանյան

Ես Ձեր թերթի ընթերցողներից մեկն եմ: Հարեւաններով հաճախ ենք հավաքվում եւ քննարկում «Սյունյաց երկրի» հերթական համարներում տպագրված նյութերից մեզ առավել հետաքրքրողները:

Թեեւ անձամբ երբեւէ Ձեզ հետ չեմ հանդիպել, բայց լավ ճանաչում եմ: Ճանաչում եմ թերթի էջերում Ձեր բազմաբնույթ, բազմաբովանդակ հոդվածներից, որոնցում ցայտուն կերպով արտացոլված են մարդուն բնորոշ հատկանիշները` արդարամտություն, ազնվություն, ճշմարտություն եւ ամենակարեւորը` իրերն ու մարդկանց իրենց անուններով կոչելու, իրական դեմքերով ներկայացնելու քաջություն ու համարձակություն: Հատկանիշներ, որոնք պարգեւում են ինձ ե՛ւ մեծ բավականություն, ե՛ւ հպարտություն: Այո՛, ես հպարտանում եմ, որ «Սյունյաց երկրում» կան լրագրողներ, մտավորականներ, ովքեր անտարբեր չեն մարդկանց հուզող խնդիրների նկատմամբ, համարձակորեն հանրությանն են ներկայացնում առկա մտահոգություններն այնպես, ինչպես որ կա:

Պարոն Ալեքսանյան

Հենց այս պահին կրկին հավաքվել ենք հարեւաներով ու քննարկում ենք «Սյունյաց երկրի» հունիսի 5-ի համարի 4-րդ եւ 5-րդ էջերում տպագրված հոդվածները:

«Կապկազ թամաշա», «Գորիս. ե՛ւ եղավ որոտ, ե՛ւ ձայներ, ե՛ւ փայլատակում, ե՛ւ երկրաշարժ» վերնագրով Ձեր հեղինակած հոդվածներն, ինչպես նաեւ Գորիսի պետական համալսարանի հայոց լեզվի դասախոս Մհեր Քումունցի ուղղագրական եւ կետադրական սխալներով լեցուն հոդվածն իմ մեջ նոր զգացմունքներ առաջացրին: Դրանք զարմանքի եւ ամոթի զգացմունքներ են: Հավատացնում եմ Ձեզ, որ զարմանքս ամենեւին կապ չունի հոդվածներից մեկում մատնանշված թայֆայական հարաբերությունների հետ, քանզի նման հարաբերությունները մեզ համար նորություն չեն, դրանք լինում են բոլոր ընտրությունների ընթացքում, բոլոր մարզերում ու համայնքներում:

Քննարկմանը մասնակցողներիս զարմանքի պատճառն անհանգստությունն էր մեր ուսանողների համար, ովքեր ունեն բանասիրական գիտությունների թեկնածու հռչակված նման դասախոս, ում գիտելիքները նույնիսկ տարրական դասարանների գիտելիքներին չեն հավասարվում: Եվ եկանք եզրահանգման, որ նման հաստատությունում այդպիսի մասնագետի ներկայությունը պատիվ չի բերում ոչ մեկիս:

Մեր զրույցի մասնակիցներից մեկն ասաց, որ այս տարի միջնակարգն ավարտող իր թոռնուհու ուսման շարունակությունը ծնողները որոշել են տեսնել վերը նշված համալսարանում, բայց հիմա այդ կողմնորոշումն անթույլատրելի են համարում:

Մենք մտահոգված ենք, որ Գորիսի բարձրագույն ուսումնական հաստատությունում ներգրավված են նման մասնագետներ, որն ամոթալի ենք համարում:

Ինչ վերաբերվում է Գորիսի պետական համալսարանի տնօրեն պարոն Յուրի Սաֆարյանին, անկեղծ ասած` մենք խղճում ենք նրան` իր ղեկավարած հաստատության հեղինակությունը վարկաբեկող նման մասնագետ ունենալու համար: Իմիջիայլոց, համալսարանի տնօրենը դեռ բացատրություն չի տվել, թե նման գիտելիքներով անձնավորությունը, թուրքերենի մասնագետն ի՞նչ հանգամանքների արդյունքում է դարձել հայոց լեզվի դասախոս:

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մեղրի
18 հունիսի 2014թ.   

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40