«Սյունյաց երկիր»-ը՝ հակամարտության գոտում

11.04.2016 12:10
2389

Ապրիլի 9-ին եւ 10-ին «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավարեւելյան հատվածում էր:

Առաջին կանգառը ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման հրամանատարական կետում էր, որտեղ հարցազրույց ունեցանք զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հետ, հանդիպեցինք միավորման մյուս պատասխանատուների ու զինվորների հետ:

Այնուհետեւ այցելեցինք «Հայդուկ» եւ «Արամազդ» կամավորական ջոկատների տեղաբաշխման վայր, ծանոթացանք ջոկատների գործունեությանը, զրուցեցինք նրանց հրամանատարներ Մուշեղ Բաբայանի (Ջերմուկի Համո) եւ Կորյուն Ղումաշյանի հետ:

ԼՂՀ պաշտպանության բանակի հոսպիտալներից մեկում հետաքրքրվեցինք վիրավոր զինվորների առողջական վիճակով եւ հոսպիտալի գործունեությամբ, զրուցեցինք զորամասի հրամանատար (հոսպիտալի ղեկավար), փոխգնդապետ Վահան Ոսկանյանի հետ:

Հնարավորություն ունեցանք հանդիպել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայողներ Նարեկ Մալխասյանի եւ Արայիկ Գրիգորյանի հետ, ովքեր խոցել էին հակառակորդի գրոհող ուղղաթիռը, այնուհետեւ հետապնդել խոցված ուղղաթիռի փախուստի դիմած օդաչուներին եւ ոչնչացրել նրանց:

Հանդիպեցինք նաեւ ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Վրեժ Ոսկանյանի հետ, ով հակատանկային հայտնի վաշտի կազմում էր, որը մեկ մարտի ընթացքում ոչնչացրել էր 10 հրասայլ (տանկ):

Ստեղծված իրավիճակի եւ տարածաշրջանի մասին, այցելության ավարտին, մեր պատկերացումներն ավելի որոշակիացան:

Նախ՝ Իշխանաձորից (Խանլիկ) սկսած մինչեւ մեր շրջագայության վերջնակետ զարմանալի ու հաճելի հանդարտություն էր տիրում տեղի բնակչության շրջանում: Առաջնագծին ամենամոտ բնակավայրերում անգամ մարդիկ վստահ պահվածք ունեին եւ զբաղված էին իրենց առօրյա գործերով:

Մինչեւ այնտեղ լինելը թվում էր, թե ԼՂՀ-ի բնակչությանը վստահություն եւ լավատեսություն պետք է ներարկվի այստեղից, բայց առաջին իսկ շփումներից միանգամայն այլ զգացողություն ունեցանք՝ ԼՂՀ բնակիչները (ամենափոքր ու աշխարհից կտրված գյուղում անգամ) վստահ կյանքով են ապրում եւ խիզախ պահվածք դրսեւորում՝ իրենց անպարտելիության մասին լեգենդը նորովի ոգեկոչելով:

Երկրորդ՝ ամենուրեք զգացվում էր, որ հրադադարի հանդեպ հավատի նշույլ անգամ չկա, քանզի Ադրբեջանը հուսալի երկիր չէ, հրադադարը կխախտի անմիջապես, եթե սեփական ուժերի վրա վստահ լինի: Քանի-քանի անգամ Հայաստանն ու ԼՂՀ-ն ականատես են եղել նրա ուխտադրուժ պահվածքին: Ուստի եւ՝ անզեն աչքով անգամ կարելի էր տեսնել, թե ինչպիսի ինտենսիվությամբ են հայոց զորամիավորումները պատրաստվում դիմակայել Ադրբեջանի հնարավոր արկածախնդրությանն ու սանձարձակությանը:

Երրորդ՝ Հայաստանի զինված ուժերի, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումներն ապրիլի 2-ին եւ դրան հաջորդող օրերին իսկապես իրենց տեղում էին եւ փայլուն կերպով կատարեցին ազգային ու պետական իրենց առաքելությունը: Առաջնագծում հենց բանակային ուժերն էին, հենց այդ ուժերն էին դիմակայել հակառակորդի՝ արդիական սպառազինությամբ հագեցած զորամիավորներին ու հետ շպրտել նրանց:

Կարելի է ասել՝ կամավորականների՝ առայսօր շարունակվող հոսքը պայմանավորված չէր կամ պայմանավորված չէ բանակային ուժերի վիճակով: Իրականում կամավորականներն ամենուր (որտեղ մենք եղանք) օգնողի, օժանդակողի, ռեզերվի, նախապատրաստվողի դերում էին, որը նույնպես շատ կարեւոր է:

Չորրորդ՝ մենք, անշուշտ, հեռու ենք փորձագիտական եզրակացություններ անելու մտադրությունից, բայց չի կարելի չնշել, որ հայոց սահմանն անխոցելի էր Ադրբեջանի տրամադրության տակ եղած տանկերի, ուղղաթիռների համար: Այո, մեր հակատանկային ու հակաօդային միջոցները լրջորեն հակակշռում են թշնամու համապատասխան ուժերին, ինչն ակնհայտ դարձավ մարտական բազում գործողություններում:

Եվ վերջին տպավորությունն  ու դիտարկումը. մեր ռեսուրսը՝ ե՛ւ քաղաքական ու դիվանագիտական, ե՛ւ զինական ու մարդկային, պետք է հնարավորինս խելամիտ օգտագործել: Կամավորականների աննախադեպ ձգտումը՝ լինել առաջնագծում եւ դիմակայել հակառորդին, բացառիկ ռեսուրս է եւ անհրաժեշտ է նույնպես ռացիոնալ օգտագործել:
Միայն սթափ, սառնասիրտ եւ հավասարակշռված պահվածք, էյֆորիային՝ անգամ ներքին օգտագործման համար, ոչ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08