«Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Ակսել Բակունցի 125-ամյակին, ներկայացվեց Սյունիքի մարզային գրադարանի ընթերցողներին

25.06.2024 17:47
837

Հունիսի 25-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ ցերեկույթ՝ «Հայրենի հողի բուրմունքով ներշնչված աձակագիրը» խորագրով: Ցերեկույթի հիմքում «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարն էր՝ նվիրված Ակսել Բակունցին:

Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց արձակագրի 125-ամյակին նվիրված պարբերականի ամսագրային տարբերակը, այդ թողարկման մեջ զետեղված որոշ հրապարակումներ, որոնք լույս են սփռում Բակունց անհատականության և նրա ստեղծագործության վրա: Նաև ընդգծեց այն հանգամանքը, որ Բակունցի ստեղծագործությունն արդիական է մեր օրերում, նրա անձի հանդեպ հետաքրքրությունը չի մարել: Այս ամսագրի համար  նյութեր հայթայթելու նպատակով եղել ենք մարզի տարբեր անկյուններում, և ամեն տեղ Ակսել Բակունցին հիշում են: Բանախոսը, մասնավորապես, նշեց՝ ժամանակն է, որ հրատարակվի Բակունցի լիակատար ժողովածուի հինգերորդ հատորը: Քանզի չորրորդ հատորը լույս է տեսել տակավին 1984 թվականին, և այդ ժամանակից ի վեր Բակունցի կյանքին ու գործին առնչվող բավականին նյութեր է կուտակվել: Ժամանակն է, որ մայրաքաղաքում կանգնեցվի հայ արձակի մեծագույն վարպետի հուշարձանը: Ժամանակն է, որ վերսկսենք որոնումները՝ գրողի գերեզմանի, ինչպես և գրողի անհետացած գրական մասունքների հայտնաբերման ուղղությամբ:

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանն ըստ ամենայնի արժևորեց «Սյունյաց երկրի» խմբագրակազմի աշխատանքը, նաև ասմունքեց ամսագրում զետեղված հայ պոետների (Համո Սահյան, Վահրամ Ալազան, Եղիշե Չարենց) բանաստեղծություններից:

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Թումասյանն անդրադարձավ Բակունցի բանտային կյանքին, որի մասին հուշեր ունի Գուրգեն Մանուկյանը:

Միջոցառմանը հնչեցին հատվածներ Բակունցի ստեղծագործություններից: Կազմակերպիչը մարզային գրադարանի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Հասմիկ Թորոսյանն էր:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40