Սյունյաց թագավորության վանքերը

28.06.2024 11:19
913

Սյունյաց թագավորության տերիտորիայում կար 48 վանք:

Ստեփանոս Օրբելյանը, որ իր պատմության մի գլուխը տրամադրել է ամբողջ Սյունիքում եղած վանքերի թվարկությանը21, հիշատակում է ընդամենը 30 վանք և ավելացնում. «Ահա այս ամենայն վանեար յականէ և յանուանէ ի գլխաւորագունիցն, յորոց բազումք ամայի և թափուր են ի շինութեանց, և սակաւքն ի լուսաւորութեան այժմ, որք են թուով 30, բայց այլ ևս բազումք կային զորս ոչ թուեցաք»22:

Պատմիչի այս վկայությունը ցույց է տալիս, որ Սյունիքում վանքերը իսկապես մեծ տարածում ունեին:

Ալիշանը ենթադրում է, որ Սյունյաց աշխարհում վանքերի թիվը հասնում էր հարյուրների23: Նա կազմել է առաջին վկայություններից մինչև 17-րդ դարը հիշատակված ամբողջ Սյունիքի վանքերի, եկեղեցիների և ուխտատեղիների ցուցակը, ըստ որի դրանց թիվը հասնում է 148-ի24: Այդ ցուցակում տեղ են գտել նաև այն գյուղերը, որոնց անունները բարդված են «վանք» բառով:

Սյունյաց թագավորության մեջ 48 վանքերի գոյության իսկությունը պարզորոշ դարձնելու համար մենք ևս ստիպված ենք կազմել նույնատիպ ցուցակ, բայց հետևյալ տարբերություններով.

ա) Մենք կազմում ենք միայն այն վանքերի, եկեղեցիների և ուխտատեղիների ցուցակը, որոնք գտնվում էին թագավորության տերիտորիայում.

բ) Ցուցակը կազմում ենք ըստ գավառների.

դ) Նպատակադրման տեսակետից մեր կազմած ցուցակում մտել են միայն այն վանքերը, եկեղեցիները և ուխտատեղիները, որոնք հիշատակված են 10-13-րդ դարի պատմիչների կողմից: Թվում է, թե մեծ սխալ չենք գործում, երբ 10-13-րդ դարերում հիշատակված վանքերը, եկեղեցիները և ուխտատեղիները հաշվում ենք թագավորության ժամանակներում գոյություն ունեցածներ: Նախ այն պատճառով, որ 9-րդ դարի կեսերից ի վեր, այսինքն Բուղայի արշավանքներից հետո, արտաքին թշնամիների կողմից Սյունիքում այնպիսի ավերածություններ չեն կատարվել, որոնք ենթադրել տային նաև վանքերի ոչնչացում: Երկրորդ, ինչպես հայտնի է, երկրի ներսը խուժած թշնամիները, քաղաքացիական շինությունների համեմատությամբ, կրոնի հետ կապված կառուցումները25 ավելի քիչ էին ավերում, իսկ ավերելու դեպքում էլ դրանք մեծ մասամբ վերականգնվում էին:

Ցուցակ

10-13-րդ դարերի պատմիչների կողմից Սյունյաց թագավորության տերիտորիայում հիշատակված վանքերի, եկեղեցիների և ուխտատեղիների.

Արևիք գավառ

1. Արկավանք

2. Գանձափարախ

3. Զուարի վ.

4. Խոլա վանք

5 Կարճևանի վ.

6. Մանլևու Ամենափրկիչ անապատն կուսանաց

7. Մեղրու վ.

8. Որդիշո վ.

9. Լհե վ.

10. Լուսկե վ.

Կովսական գավառ

11. Ձեռատիվան

12. Պողոսի վ.

13. Վարոսի վ.

14. Փառվարտո վ.

Բաղք գավառ

15. Բակուրի վ.

16. Երիցավանք

17. Կատարոի վ.

18. Շատանեա վ. (՞)26

19. Վարդանավանք

20. Աչաղուի վ.

Ձորք գավառ

21. Բաղակու քար վ.

22. Գեղու վ.

23. Գողերեա վ.

24. Վահանու վ.

25. Գանձափարախի վ.

Ծղուկք գավառ

26. Բյուրոտի վ.

27. Թանահտի վ.

28. Լերին վ.

29. Որոտան վ.

30. Կնեվանք (՞)

31. Կուռափաձորի վ. (՞)

32. Կուրավանք

33. Հալիձորու անապատն կուսանաց

34. Հարանց անապատն արանց

35. Նորավանք մյուս

36. Շաղատի վ.

37. Շաքեի վ.

38. Տաթևի վ.

39. Սյունի վ. 27

Հաբանդ գավառ

40. Պատանդավանք

41. Պետրոսկա վանք

42. Վաղատու վ.

Ինչպես տեսնում ենք, Վարդանի և Օրբելյանի վկայությունն այն մասին, թե Սյունյաց թագավորության մեջ կար 48 վանք, հեռու չէ ճշմարտությունից: Եթե 10-13-րդ դարերի պատմիչներն այս կամ այն առիթով նրանցից 42-ը հիշատակում են, ապա կարծում ենք, որ այլևս տեղ չի մնում նշված 48 վանքերի, եկեղեցիների և ուխտատեղերի գոյության մասին կասկածելու:

Արևիք գավառում (որը Սյունյաց թագավորության մեջ մտնող փոքր գավառներից մեկն էր) հիշատակված է 10 վանք (տե՛ս ցուցակը): Ալիշանի կարծիքով նրանցից շատերը մենակյացների ապրելու հասարակ վայրեր էին. «Սոցա՝ որպէս տեսանիդ՝ նշանաւոր է յոլովից վանք բառիւ բարդութիւն, զոր աստանօր ըստ հասարակ նշանակութեան իմանալ անկ համարիմ, այսինքն միանձնականաց բնակարանս...»28:

10-11-րդ դարերում ոչ միայն Սյունիքում, այլև Հայաստանի մյուս մասերում վանքերի թիվը չափազանց մեծ էր: Սամվել Անեցու վկայության համաձայն 11-րդ դարի առաջին քառորդում Վասպուրականում կար 115 վանք, իսկ ըստ nմանց, ինչպես նշում է Անեցին, դրանց թիվը 900 էր: «Բայց զվանորայսն ոչ ետ Սենեքերիմ ի Վասիլ. զի կայցեն ազատս, և աղօթս արասցեն Սենեքերիմայ և որդւոյն նորա. և էին ՃԺԵ (115) վանք և ոմանք ԹՃ. (900) վանք ասեն»29:

Ինչքան էլ մեծացված լինեն այդ թվերը, այնուամենայնիվ, նրանք ցույց են տալիս, որ վանքերը, եկեղեցիները և ուխտատեղիները Վասպուրականում շատ էին: Նույնպիսի դրություն էր նաև Կարինում, Վանանդում, Շիրակում, Այրարատում, Տաշիրում (Լոռի) և Հայաստանի մյուս մասերում:

Ինչո՞վ բացատրել Հայաստանում 10-11-րդ դարերում այդքան մեծ ծավալ ստացած վանքաշինությունը: Դրա պատասխանը շատ դյուրին կգտնվի, եթե մի փոքր հայացք ձգենք 10-11-րդ դարերում Հայաստանի ներքին տնտեսական դրության վրա:

10-11-րդ դարերը Հայաստանի համար, ինչպես ակադ. Հ. Մանանդյանը ցույց է տվել իր «Հայաստանի քաղաքները 10-11-րդ դարերում» փոքրածավալ, բայց արժեքավոր աշխատության մեջ, հանդիսանում է տնտեսական վերելքի և ֆեոդալիզմի հետագա խորացման շրջան: Առևտրի, արհեստավորության, անասնապահության, երկրագործության, հանքամշակության զարգացման և գյուղացիներին ճորտական կախման մեջ դնելու միջոցով 10-11-րդ դարերում հսկայական հարստություն է կուտակվում ազնվական դասի, այդ թվում և՝ հոգևորականության ձեռքում:

Հավաքված այդ ահռելի հարստության գերակշիռ մասը «հոգու փրկության» քողի տակ ծախսվում էր վանքերի՝ ֆեոդալական հասարակարգի գաղափարախոսության տարածման օջախների կառուցման համար:

Ծանոթագրություններ

21. Տե՛ս Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, գլխ. ԿԲ, էջ 338-340:

22. Նույն տեղում, էջ 340:

23. Տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, էջ 21:

24. Տե՛ս նույն տեղը, էջ 21-23:

25. Կարծում ենք, դրանով է բացատրվում այն երևույթը, որ Հայաստանում ամենից շատ պահպանված են վանքերի, եկեղեցիների և կրոնական այլ շինությունների ավերակները, այն դեպքում, երբ քաղաքացիական բնույթի շենքերից, համեմատաբար, մեզ շատ քիչ բան է հասել:

26. Փակագծերում դրված հարցական նշանը ցույց է տալիս, որ ստույգ հայտնի չէ, թե որ գավառում է գտնվում տվյալ վանքը:

27. Նկատի ունենալով Օրբելյանի վկայությունը, որ Սյունի վանքը կառուցվել է 551 թվականից առաջ (էջ 338), Ալիշանը կարծում է, որ Սյունի և Շաղատու վանքերը նույնն են («Սիսական» էջ 22): Սակայն քանի որ Սյունի և Շաղատու վանքերը պատմիչը հիշատակում է առանձին-առանձին (էջ 338-510), ուստի դրանք առանձին վանքեր էին. Սյունին գտնվում էր այժմյան ՀՍՍՌ Սիսիանի շրջկենտրոնում (այժմ էլ այն կա և կառուցվել է 7-րդ դարում), իսկ մյուսը՝ նույն շրջանի Շաղատ գյուղի մոտ:

28. Ղ. Ալիշան, Սիսական, էջ 299:

29. Սամուէլի քահանայի Անեցւոյ հավաքումն ի գրոց պատմագրաց Յաղագս գիւտի ժամանակաց անցելոյ մինչև ի ներկայս ծայրաքաղ արարեալ, Վաղարշապատ, 1893, էջ 104:

«Սյունիքի թագավորությունը»,

Թ. Խ. Հակոբյան

Երևան 1966

 

Հարցազրույց Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանի հետ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

27.12.2025 09:23

ՌԴ–ն չի կարող հեռանալ Հարավային Կովկասից. Կոպիրկինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին

26.12.2025 23:42

Ուզում են սահմանափակել խոսքի ազատությունը. Արամ Աբրահամյանը` օրենքի փոփոխությունների մասին

26.12.2025 21:27

Սպասված իրադարձություն Կապանում

26.12.2025 20:44

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը

26.12.2025 18:57

ՀՀ կառավարության որոշմամբ, ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

26.12.2025 17:53

Անկլավների և էքսկլավների հարցերը կլուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի շրջանակներում. Բայրամով

26.12.2025 17:16

TRIPP-ի ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում. առանց Ադրբեջանի հետ համագործակցության նախագծի իրագործումն անհնար է. Բայրամով

26.12.2025 17:15

Դեկտեմբերի 31-ին սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի

26.12.2025 15:48

ՀԱԿ-ը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին․ հայտնի է՝ ում են առաջադրում որպես վարչապետի թեկնածու

26.12.2025 15:46

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է. միջազգայանագետ

26.12.2025 15:41

Հրդեհ՝ Սյունիքի մարզում. ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրի տներից մեկում կրակ ու ծուխ են նկատվում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները

26.12.2025 15:32