Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանին

28.07.2023 16:08
1076

Հայր սուրբ, Ձեզ եմ դիմում բաց նամակով՝ հավատացած լինելով, որ թե՛ Դուք, և թե՛ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հայրերն ու հայրապետը կիսում են իմ և հավատավոր ձեր ժողովրդի մտքերն ու ցավերը։

Արցախը տնքում է ցավից, արցախահայությունը մաքառում է իր հողում՝ հայ մնալու, քրիստոնեական սուրբ հավատի մշտավառ ջահն Արցախ աշխարհում վառ պահելու համար։

Ձիգ դարերի ընթացքում, երբ մեր ազգը զրկված է եղել պետականությունից, Հայ առաքելական եկեղեցին է առաջնորդել ազգին՝ պահել ու պահպանել մեր լեզուն ու արժեքները։ Հայ առաքելական եկեղեցու հայրերն ու հայրապետներն են խաչն ու զենքը ձեռքներին առաջնորդել մեր ազգին՝ դեպի ազատագրական պայքար և հաղթանակ։ Մեր հայրապետներն են դարձել դիվանագետ ու հայրապետական գավազանը մաշել աշխարհի դռներին զարկելով։

Այս տարաժամ պահին, երբ մեր ազգն իր իղձերի իրականացման ճանապարհին քաղաքական գործիչների կողմից մնացել է անղեկ ու անառագաստ, Արցախն՝ անպաշտպան, Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է ստանձնի այդ պաշտպանի դերը։ Դառնա ոչ միայն հավատի վահան, այլ գործնական պայքարի քայլեր կատարի՝ մեր այս դարաշրջանի միջազգային խաղի կանոններին համահունչ։ Պահն է, որ Հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը՝ իրենց առաջնորդների, հոգևոր հայրերի կողմից ուղղորդվեն ու ինքնակազմակերպվեն՝ իրենց երկրներում լծվեն ահեղ պայքարի։ Իրենց երկրների պառլամենտների, նախագահական նստավայրերի, միջազգային կառույցների գրասենյակների առջև ցույցեր ու իրազեկման ակցիաներ իրականացնեն: Ժամանակն է՝ Ամենայն հայոց հայրապետն իր կոնդակներով, կոչերով ու գործուն քայլերով՝ արտասահմանում գործող թեմերի միջոցով, ոտքի հանի աշխարհասփյուռ հայ ժողովրդին, որպեսզի Մոսկվայի, Փարիզի, Լոս Անջելեսի ու մյուս մեգապոլիսների փողոցները ողողվեն մեր ասելիքով: Ժամանակն է աշխարհին ցնցելու, և դա կարող է անել  Հայ առաքելական եկեղեցին։

Որպես Սյունյաց թեմի հավատացյալ՝ գիրս ուղղում եմ Ձեզ և Ձեր միջոցով Հայոց հայրապետին փոխանցելու հավատացյալիս, քաղաքացուս, արվեստագետիս խնդրանքը։ 

Արթուր Գաբրիելյան,

Կապանի դրամատիկական թատրոնի արտիստ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40