Թամարա Ստեփանյան. «Պարն ինձ համար ապրելակերպ է»

11.01.2024 10:21
1694

Թամարա Ստեփանյանի ապրած  կյանքը վաղ տարիքից մի ոլորտում է անցել՝ պարարվեստ: Կապանի արվեստի մանկական դպրոցի պարի բաժինն ավարտած նրա սաների թիվն անցնում է հազարից, քիչ չեն նրանք, ովքեր միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն կրթություն են ստացել պարի գծով: Թամարա Ստեփանյանի մեջ մեկտեղվում են երկու հասկացություն՝ մանկավարժ և պարուսույց: Այդ ոլորտներում կայացման գործում նախ երախտապարտ է Կապանի արվեստի մանկական դպրոցի տնօրեններ Վալենտին Պետրոսյանին, Սեյրան Գրիգորյանին, Մարինա Նահապետյանին, այնուհետև՝ Երևանի պարարվեստի ուսումնարանի (այժմ՝ պարարվեստի քոլեջ) դասախոսներին:

Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը միանգամայն դրական գնահատեց Թամարա Ստեփանյանի գործունեությունը՝ հավելելով, որ նա ձգտում է քոլեջում ներդնել դասական պարը: Դա, մասնավորապես, արտահայտվեց 2022-2023 ուստարվա քոլեջի հաշվետու համերգի ժամանակ, երբ պարարվեստի բաժնի սովորողները ներկայացրին վարիացիաներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից:

Պարուսույց Թամարա Ստեփանյանը ծնվել է 1970 թվականին: Ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, միջնակարգ կրթությանը զուգահեռ՝ սովորել և ավարտել է Կապանի արվեստի դպրոցի պարարվեստի բաժինը: Այդ կրթօջախի առաջին շրջանավարտներից էր: Ուղեգրով ընդունվել և ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժինը: 1991-ից դասավանդում է Կապանի արվեստի մանկական դպրոցում, 2012 թվականից՝ Կապանի արվեստի պետական քոլեջում:

Մի քանի հարց ուղղեցինք պարուսույց- մանկավարժին:

- Ի՞նչ է պարը Թամարա Ստեփանյանի համար:

- Եթե անկեղծ լինենք՝ պարն ինձ համար ապրելակերպ է: Կյանքս առանց պարի չեմ պատկերացնում: Նույնիսկ տնեցիներն են բարկանում, երբ ճաշելիս կարող եմ ուտելը կիսատ թողնել և մի պարային շարժում բեմադրել, որպեսզի չմոռանամ: Ի դեպ, արտերկրից և մայրաքաղաքից հրավեր եմ ստացել պարուսույց աշխատելու, բայց մերժել եմ, որովհետև ինձ համար անչափ կարևոր է հարազատ գործով նույնքան հարազատ Կապանում զբաղվելը:

- Ինչպե՞ս կայացավ առաջին ծանոթությունը պարարվեստի հետ, ի՞նչ միջադեպ դերակատարություն ունեցավ այդ ամենում:

- Օրջոնիկիձեի (այժմ՝ Գարեգին Նժդեհի) փողոցի թիվ 16 շենքում էինք բնակվում, որի առաջին հարկում բացվեց արվեստի մանկական դպրոց: Օրերից մի օր մարդիկ հայելիներ բերեցին մեր շենքի առաջին հարկ, ասացին գեղասահքի դպրոց պիտի բացվի: Շփոթել էին արվեստի դպրոցի հետ: Սեպտեմբերի 1-ին մեր շենքի բակում անհամար երեխաներ էին: Երբ իմացանք՝ ինչն ինչոց է, ընդունելությունն ավարտված էր: Մի կերպ ինձ էլ ընդունեցին, պարի առաջին ուսուցիչներս եղան Երևանից գործուղված երիտասարդ ամուսիններ Արմեն և Կարինե Հարությունյանները, հետո ունեցա այլ ուսուցիչներ, բայց առաջինն ավելի է տպավորվում:

- Ինչպե՞ս եք գնահատում պարարվեստի դրվածքը, պարի վիճակը Կապանում:

- Շատ ուրախալի է, որ պարի հանդեպ հետաքրքրությունն աճել է, պարի ստուդիաներ են բացվում նաև երիտասարդների կողմից, կարծում եմ՝ ամեն մեկն իր ձեռագիրն ունի, ըստ իս՝ հանդիսատեսն է գնահատում նրանց աշխատանքը: Երբ մի ընտանիքից երեխա եմ պարապում, ծնողը մյուս երեխային նույնպես բերում է: Այդ ժամանակ դու հասկանում ես, որ ինչ-որ բան թողել ես քո հետևից, որ փոքրին էլ են բերում: Հարգանքով եմ վերաբերվում մյուս պարուսույցներին, չեմ կարող գնահատական տալ: Յուրաքանչյուրին գնահատական տալիս են  հանդիսատեսը և ծնողները: Բացի այդ՝ ամեն մեկն պարուսույցի աշխատանքը կատարում է իր ոճի մեջ և իր հնարավորությունների սահմաններում: Ես կուզեի, որ սերունդը ճիշտ դաստիարակվեր, դասական պարի դրվածքը ճիշտ լիներ: Իմ դիտարկմամբ՝ ծնողը երեխային արվեստի դպրոցի պարարվեստի բաժին է բերում նախ՝ փողոցից կտրելու, երկրորդ՝ գեղագիտական դաստիարակություն տալու և երրորդ՝ որ երեխան ճիշտ կազմվածք ունենա: Երբեմն երեխաներ են ընդունվում արվեստի մանկական դպրոց՝ թույլ կազմվածքով, իսկ ահա ավարտելիս նրանց դժվար է ճանաչել…

- Ու՞մ եք համարում Ձեր ուսուցիչները:

- Նախ՝ Կարինե և Արմեն Հարությունյաններին, Արմեն Մոիսեևին, Նիկոլայ Շխյանին, Լիկա Տալյանին՝ Շարա Տալյանի դստերը, Ստեփան Ղամբարյանին: Այնուհետև, ինչպես նշեցի, արվեստի մանկական դպրոցի տնօրենները. յուրաքանչյուրն իր ձեռագիրն ուներ: Մեկը կեցվածքիս վրա էր ուշադրություն դարձնում, մյուսը՝ ձեռքերիս շարժումների, երրորդը սիրում էր արտիստիզմս, չորրորդը՝ գնահատում էր քայլվածքս, և նրանց ազդեցությունը բարերար էր ինձ համար: Հինգ տարի սովորեցի, յոթ պարուսույց եմ փոխել, մեկը մյուսից պրոֆեսիոնալ, իրենց դասավանդված մեթոդիկայի մեջ՝ հետաքրքրական: Պարարվեստի ուսումնարանն (այժմ՝ քոլեջ) ամենահեղինակավոր հաստատությունն էր, որտեղ չսովորել չէիր կարող: Որտեղ ամեն մեկին տրված չէր սովորել: Սա հենց այնպես ասված խոսքեր չեն, դա շատ լուրջ դպրոց էր, «շկոլա», որի միջով անցնելն արդեն շատ բան էր նշանակում հետագա գործունեության համար: Բախտ ունեցա շփվել, ուսանողը լինել այնպիսի մարդկանց, որոնց միայն հեռուստացույցով էի տեսել, իրենք ինձ դասավանդեցին՝ պարի երախտավոր և նվիրյալ, երջանկահիշատակ Ազատ Ղարիբյան, Էդիկ Հարությունյան, Պավլինե Բուռնազյան, Սոնա Ավետիսյան, Պետրոս Կարապետյան, ովքեր իմ կայացման գործում շատ մեծ դեր են ունեցել, ոչ միայն մասնագիտության առումով՝ այլև անհատի ձևավորման:

- Մի քանի խոսք՝ Կապանի արվեստի պետական քոլեջի սովորողների և շրջանավարտների մասին:

- Քոլեջի պարավեստի բաժինը հիմնադրվել է 2010 թվականին, առաջին շրջանավարտները տվել է 2014 թվականին: Պարարվեստի գծով ինը տարվա ընթացքում  տվել է 24 շրջանավարտ: 2022-23 ուստարում քոլեջն ավարտեցին պարարվեստի չորս շրջանավարտ, այս տարի ունեցանք վեց առաջին կուրսեցի, ևս հինգը սովորում է: Այս տարվա շրջանավարտներից Էլեն Մովսիսյանն ընդունվեց Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը: Բուհերում են սովորում քոլեջի շրջանավարտներ Նելլի Ամիրջանյանը, Մարիա Հարությունյանը: Քոլեջի շրջանավարտներից ոմանք աշխատում են Կապանի մշակույթի կենտրոնում, որպես պարուսույց՝ նախակրթարաններում, պարում են «Էքսպերիմենտալ», «Պարի աստղեր» պարային խմբերում: Ուրախալի է երիտասարդության նման հետաքրքրվածությունը և բարձրագույն կրթություն ստանալը պարի գծով, քանզի պարուսույցների սերնդափոխության խնդիրը վաղ թե ուշ ծագելու է:

- Ինչպե՞ս է լուծվում տարազի խնդիրը, այն անհրաժեշտ է լինում ժամանակակից, ինչպես և ազգային ու դասական պարի դեպքում:

- Արվեստի մանկական դպրոցում ազգային տարազի հարցը լուծվում է Կապանի համայնքապետի օգնությամբ:

Կապանի արվեստի քոլեջի անցած տարվա հաշվետու համերգին հանդես եկած աղջիկների տարազն իմ մտահղացումն էր:

Քոլեջում կան ժողովրդական պարերի համար նախատեսված տարազներ, որով, այսպես ասած, յոլա ենք գնում: Իմիջիայլոց ասեմ, որ քոլեջի դիզայնի բաժնի սովորողները որոշ չափով օժանդակում են տարազի դիզայնի հարցում: Տարազի հարցը, այդ բոլորով հանդերձ, ինչ-որ չափով խնդրահարույց է:

Վահրամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53