Թանկագի՛ն մայրեր, խոնարհվում ենք Ձեր առջև, հերոսներին կերտողը դուք եք. Վազգեն Մանուկյան

08.03.2021 15:53
3642

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայ կանայք,

Այսօր մեր սերն ու երախտագիտությունը ձեզ վերահաստատելու օրերից մեկն է, ասելու, որ դուք մեր երկրի, մեր ապագայի, մեր երազանքների ոգեշնչող ուժն եք, մեր ազգային կոդի շարունակողը և դուք անգամ 21-րդ դարում կրում եք այդ առաքելությունը։

Ձեզ հետ միասին մենք պայքարեցինք ու կերտեցինք մեր անկախությունը, հաղթեցինք պատերազմում, հաղթահարեցինք ցրտի ու մթի տարիներ, և այդ փորձությունների ծանր բեռը հատկապես Ձեր ուսերին էր։

Դուք չհանձնվեցիք, որ մենք ունենանք երջանիկ ու խաղաղ երկիր, բայց Ձեր որդիներին ու ամուսիններին ասացիք՝ Հայրենիքն ամենաթանկն է։ Եվ երբ պահն եկավ, դուք Հայրենիքին նվիրեցիք ձե՛ր ամենաթանկը։

Թանկագի՛ն մայրեր, խոնարհվում ենք Ձեր առջև, այդ հերոսներին կերտողը դո՛ւք եք։

Սիրելի՛ կանայք,

Այսօր դուք հուսահատ եք, կորսված երազանքներով ու չփարատվող ցավով։ Մենք ձեզ երջանիկ ու խաղաղ երկիր ենք պարտք, մեր հերոսներին արժանի Հայրենիք։ Եվ համոզված եմ, որ ձեզ հետ թևութիկունք դարձած՝ մենք կկերտենք այն Հայաստանը, որին արժանի եք դուք՝ հզոր, ազգային ու արժանապատիվ»։

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21