Տարեմուտի մաղթանք Սյունյաց աշխարհին կամ ակնկալիքներ 2025-ից

30.12.2024 11:36
2257

Սիրելի հայրենակիցներ

  • Ազատագրված տեսնենք Սյունիքի բռնազավթված տարածքները, վերկանգնված տեսնենք երկրամասի այն սահմանները, որոնք ունեցել ենք 2020-ի պատերազմից առաջ:
  • Ադրբեջանական զնդաններից վերադարձած տեսնենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և հայ գերիներին ու պատանդներին:
  • Ունենանք գոնե մեկ իրական և անկեղծ բարեկամ-դաշնակից երկիր, որն օգնության կգա Հայաստանի Հանրապետությանը, եթե հայտնի երկրները հերթական ագրեսիան ձեռնարկեն ու մենք աջակցության կարիք ունենանք:
  • Ունենանք հայոց ազգային բանակի մարտական պատրաստության այնպիսի վիճակ, որ կարող կլինի ցանկացած պարագայում պաշտպանելու մեր հայրենիքը:
  • Օրհնաբանենք չպարտված ու նահատակությամբ անմահացած մեր քաջորդիներին, մեր արևաբույր տղաներին, ովքեր 44-օրյա պատերազմում և հետո իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին ու միացան Ավարայրում, Սարդարապատում, Լեռնահայաստանի հերոսամարտում, Արցախյան առաջին և Ապրիլյան (2016 թ.) պատերազմներում մարտիրոսացած ու սրբացած մեր նախնիներին:
  • Չմոռանանք պատմական իրողությունը՝ Սյունիքի շրջանների և հարակից ադրբեջանական շրջանների միջև սահմանների ճշգրտում (մետր առ մետր) կատարվել է 1920-ականներին և 1980-ականներին:
  • Երկրում որդեգրված խաղաղության օրակարգը, խաղաղության ենթադրյալ պայմանագիրը և իրական ու արժանապատիվ խաղաղությունը միմյանց հետ (գոնե փոքր-ինչ) աղերսակցված տեսնենք:
  • Մեզանում ունենանք այն հայորդիներին, ովքեր ամենայն պատշաճությամբ կպատասխանեն Իլհամի՝ մեր երկրին պարբերաբար ուղղվող սպառնալիքներին, վերջ չունեցող ծաղրանքին ու ստորացնող արտահայտություններին
  • Վերականգնված տեսնենք քաղաքացիական համերաշխությունը մեզանում, գիտակցենք՝ կուսակցական և թայֆայական շահերից վեր կա երկրի շահը, այս դեպքում՝ Սյունիքի ընդհանրական շահը, որի շուրջ (և ոչ թե կուսակցությունների կամ անհատների շուրջ)  համախմբված լինենք:
  • Սուտը մեզանից վտարված լինի, իսկ դերասաններին տեսնենք միայն բեմահարթակներում, փուչիկ գոյություններին՝ փոքրիկների հանդեսներում, մեր դժբախտությունների և դժվարությունների վրա ձեռքեր տաքացնողներին, լժե-հայրենասերներին ու կավե ոտքերով դրոշակակիրներին՝ մերժվածների սալոնում կամ պատմության աղբանոցում:
  • Թող ականատես լինենք մեր երիտասարդների՝ կանաչ-կարմիրը կապելու հանդեսների, նորածին երեխաների աղմուկ-աղաղակի (ցավոք, մեզանում շատացել են չամուսնացած կամ ամուսնության չշտապող երիտասարդները, ինչը նկատելի է գրեթե բոլոր բնակավայրերում):
  • Իսկ եթե բանավիճելու ենք, ապա բանավիճենք հետևյալ հիմնախնդիրների շուրջ.

ա) ինչպե՞ս ապահովել արցախահայերի վերադարձն իրենց հայրենական օջախներ՝ անվտանգության իրական երաշխիքներով,

բ) ինչպե՞ս փրկել Սյունիքի լեռնային գյուղերը, չէ՞ որ հանրապետության ոչ մի տարածքում լեռնային կամ բարձրադիր գոտու գյուղերն այդպես անխոչընդոտ, անաղմուկ չեն մարվում, ինչպես Սյունիքում,

գ) ինչպե՞ս նախապատրաստել Սյունիքի բնակչությանը՝ ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում, մեր զինված ուժերի հետ մեկտեղ, պաշտպանելու Սյունիքի սահմանները, չէ՞ որ թշնամական այդ պետության հնարավոր ագրեսիան չեն բացառում անգամ մեր երկրի օրվա պատասխանատուները, ինչի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են անում, չէ՞ որ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները չեն դադարում սպառնալիքները՝ ուժի զորությամբ բացելու երբևէ գոյություն չունեցած «Զանգեզուրի միջանցքը»,

դ) ինչպե՞ս չպետք է խաղալ երկրի արտաքին քաղաքականության հետ, այն էլ հիմա, երբ աշխարհի վերաբաժանում է տեղի ունենում, երբ դարերով գոյություն ունեցած սահմաններն են վերաձևվում, երբ միջազգային իրավունքը չի գործում, երբ ցեղասպանություն իրականացնող երկրների առաջնորդներին աշխարհի ուժային կենտրոններում դիմավորում են հոտնկայս ծափահարություններով:

Եվ, իհարկե, մեր սրտաբուխ շնորհավորանքն ենք բերում բոլոր սյունեցիներին: Որքան էլ արցախյան զուլումից հետո շնորհավորանք բառը կորցրել է  իր սկզբնական և աստվածային նշանակությունը, միևնույնն է՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը հայոց մեջ ամենասպասված ու նվիրական տոներն են:

Ուրեմն և՝ բարի Ամանոր և Սուրբ  Ծնունդ բոլորիս:

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08