Թավշյա հեղափոխությունը դպրոցականների ամառային հանգստի նոր եւ մատչելի տարբերակ է մատնանշում

16.07.2018 16:30
1482

 

 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, որ տեղի ունեցավ հուլիսի 5-ին, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Քննարկվող հարցերից մեկն էլ դպրոցականների ամառային հանգստին առնչվող հարցն է, որ քաջարանցի մանկավարժն ուղղեց ՀՀ վարչապետին:

Ստորեւ՝ ե՛ւ հարցը, ե՛ւ պատասխանը (առանց մեկնաբանությոան)

-Պարոն վարչապետ, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի կոլեկտիվն այսօր ողջունում է Ձեզ եւ Ձեր անձնակազմին, ցանկանում է աշխատանքային մեծ հաջողություններ: Որպես մանկավարժ, ուզում եմ խոսել մի հարցի շուրջ: Մանկավարժի համար շատ կարեւոր է սեպտեմբերին ընդունել առողջ եւ ամառային հանգիստն անցկացրած աշակերտ: Մեր քաղաքից ներքեւ` գեղատեսիլ բնության գրկում, ունեցել ենք ճամբարներ, որոնք ժամանակին հյուրընկալել են հազարավոր երեխաների, ինչն ամառային սեզոնում նաեւ աշխատատեղ էր մարդկանց համար: Մեր ցանկությունն է, որ Ձեր միջամտությամբ կրկին գործեն այդ ճամբարները:

-Նիկոլ Փաշինյան. «Շատ բարի, մենք կծանոթանանք խնդրին, իսկ ընդհանրապես, եթե այս պահից սկսած տեսականորեն զբաղվենք այդ խնդրի լուծմամբ, ապա տեւական ժամանակ կպահանջվի: Երբեմն ամառային հանգիստ ասելով մանկապատանեկան ճամբար ենք պատկերացնում: Իհարկե, կուսումնասիրենք, կպարզենք, թե ինչ հնարավորություններ կան: Բայց այստեղ` Սյունիքի մարզում, դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման տարբեր ձեւեր կան: Կարելի է   բնագիտական արշավներ կազմակերպել դեպի մոտակա անտառները, սարերը, կարելի է բակային ճամբարներ կազմակերպել ի վերջո, որտեղ երեխաները մշակութային կյանքով ապրեն եւ մարզական փոքրիկ միջոցառումներ կազմակերպվեն, այսինքն` բաներ կան, որոնց միշտ սպասում ենք: Այ, ճամբարը կլինի, էդ 500 միլիոնի ծախսը կլինի, ուրեմն` մեր երեխաները կհանգստանան, չի լինի, ուրեմն մենք կնստենք ու սպասենք, մինչեւ կառավարությունը 500 միլիոնը կգտնի, էդ շինարարությունը կավարտվի, ամեն ինչ իր տեղը կընկնի, նոր մեր երեխաների հանգիստը կկազմակերպվի: Պետք է ավելի նախաձեռնող լինել: Ոչ մի բան չի խանգարում, որ երեխաները շատ փոքր ֆինանսական միջոցներով շատ հիշարժան արձակուրդ անցկացնեն` արշավներ կազմակերպեն, գնան դաշտերում, անտառներում վրաններ խփեն, մեկ-երկու օր, մի շաբաթ մնան եւ այլն, եւ այլն: Ձեր ասածն ընդունեցինք ի գիտություն, կուսումնասիրենք` ինչ խնդիր կա, լուծման ինչ հնարավորություններ կան: Բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ պետք է նախաձեռնող լինել ամեն ինչում: Մեր փոփոխության ամենակարեւոր իմաստն այն է, որ մեր երկրում մինչեւ հիմա ինչ էր տեղի ունենում, հիմա ինչ: Միջին վիճակագրական հայաստանցին ասում էր` ա, դե, ինձնից ինչ է կախված, ո՞վ է ինձ հաշվի առնում, իմ ձայնն ի՞նչ է որոշում: Երբ ամեն մի քաղաքացի հասկացավ, որ իր դիրքորոշումն է վճռականը, հենց իր ասելիքն է ամենակարեւորը, հենց իր ձայնն է վճռորոշ… Երբ մարդիկ այդպես սկսեցին մտածել, փոխվեց ամեն ինչ, եւ տեղի ունեցավ մի բան, որ բոլորս համարում էինք անհնար: Էլի եմ կրկնում, Ձեր ասածը կընդունենք ի գիտություն, կուսումնասիրենք խնդիրը, կտեսնենք, թե լուծման ինչ միջոցներ կան: Բայց դա չի նշանակում, որ երեխաներն առանց հանգստի պիտի մնան: Փոքր ֆինանսական միջոցներով դա կարելի է անել` արշավներ, բակային, թաղային ճամբարներ կազմակերպել եւ այլն, եւ այլն»:

 «Սյունյաց Երկիր»

 

 

 

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09