Թե ինչո՞ւ է Կապանում տեղի ունենում համայնքապետի արտահերթ ընտրություն

21.10.2018 15:23
1790

Ամեն ինչ ակնհայտ դարձավ 2018թ. հուլիսի 5-ին՝ Սյունիք այցելած Նիկոլ Փաշինյանի կապանյան հանդիպման ընթացքում:

Հանդիպման առաջին րոպեներից հարցեր ուղղվեցին ոչ թե վարչապետին, այլ համայնքապետ Աշոտ Հայրապետյանին:

Վարչապետը փորձեց խոսափողը տրամադրել համայնքապետին, բայց հրապարակը թույլ չտվեց:

Աշոտ Հայրապետյանը, փաստորեն, խոսելու հնարավորություն չստացավ…

Կապանում մինչեւ հիմա տարբեր վարկածներ  են շրջանառվում այդ իրադարձությանը հաջորդած զարգացումների վերաբերյալ:

Ըստ առաջին վարկածի՝ Նիկոլ Փաշինյանն է հանրահավաքից անմիջապես հետո հորդորել Աշոտ Հայրապետյանին՝ հրաժարականի դիմում ներկայացնել:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Աշոտ Հայրապետյանն է հուլիսի 5-ի հանդիպումից հետո աննպատակահարմար գտել իր հետագա պաշտոնավարումը:

Շրջանառվում է նաեւ տեսակետ, թե Նիկոլ Փաշինյանը մինչեւ Կապան գալն էր թիրախավորել Աշոտ Հայրապետյանին նրա եղբայր Սամվել Հայրապետյանին, ով Ագարակի մաքսակետի ղեկավարն էր եւ դրական համբավ ուներ եւ ունի Կապանում ու Մեղրիում:

Նրանք, իբր, թիրախավորվել էին այն պարզ պատճառով, որ իրենց գերդաստանը սերտ կապեր ունի Սերժ  Սարգսյանի ընտանիքի հետ:

Վարչապետի այցից հետո երկու եղբայրն էլ պաշտոնանկ արվեցին, թեեւ մինչեւ հիմա այդպես էլ չի պարզաբանվում, թե ինչու է աշխատանքից ազատվել Սամվել Հայրապետյանը:

Ինչեւէ, հուլիսի 9-ին Աշոտ Հայրապետյանը հրաժեշտ տվեց Կապանի համայնքապետարանի աշխատակիցներին:

Հենց այդ ժամանակ էլ վերջնականապես անխուսափելի դարձավ համայնքապետի արտահերթ ընտրությունը:

Կապանի համայնքապետի պաշտոնը ժամանակավորապես վստահվեց Նարեկ Ղահրամանյանին, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կառույցի հիմնադիրներից է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կառույցն Աշոտ Հայրապետյանին հրաժարականի պահանջ էր ներկայացրել դեռեւս 2018-ի ապրիլ-մայիսյան ցույցերի ժամանակ:

Դրանից հետո էլ «Քաղաքացիական պայմանագրի» տեղական լիդերները նոր ժամանակների հետ անհամատեղելի էին համարում Աշոտ Հայրապետյանի պաշտոնավարումը:

Անշուշտ, դա տվյալ կուսակցության գործն էր, բայց մի ճշմարտություն էլ կա՝ Աշոտ Հայրապետյանը, խոսքի ազատության դեմ թշնամական վերաբերմունք ունենալով հանդերձ, ամենավատ համայնքապետը չէր Սյունիքում: Ե՛վ ինտելեկտով, ե՛ւ կազմակերպչական ունակություններով նա կիլոմետրերով բարձր էր մարզի մյուս համայնքապետերից, որոնցից երկու-երեքն իրենց աղվեսությամբ եւ ստրկամտությամբ հավասարը չունեն ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ հարավ-արեւելյան Ասիայում:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» հետամուտ եղավ միայն Աշոտ Հայրապետյանի խնդրին:

Այդ ամենից հետո Կապանում արձանագրվեց մեկ այլ արտառոցություն եւս. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Կապանի համայնքապետի թեկնածու առաջադրվեց ոչ թե համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը, այլ Նարեկ Բաբայանը, ով ս.թ. հունիսից զբաղեցնում է մարզպետի երեք տեղակալներից մեկի աթոռը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այդ դիրքորոշումը հանրայնացվեց սեպտեմբերի 16-ին. այդ առիթով Կապան էին ժամանել քաղաքական տվյալ ուժի առաջատար չորս դեմքեր՝ ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանը, վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Եվ այդ ամենից հետո ահա Կապանում տեղի է ունենում համայնքապետի արտահերթ ընտրություն…

 «Սյունյաց երկիր»

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22