Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով

24.11.2025 17:28
702

Տերևներն այրելու վտանգները․ ինչու է պետք խուսափել այս սովորությունից

Հարգելի քաղաքացիներ, աշնանը տարածքը մաքրելու հեշտ ձև համարելով` շատերն այրում են չոր տերևներն ու ընձյուղները։ Սակայն, տերևների այրումը ոչ միայն անօրինական է, այլև լուրջ վնաս է հասցնում ձեր իսկ առողջությանը, բնությանը և շրջակա միջավայրին։

Վտանգավոր քիմիական նյութերի արտանետում

Չոր տերևները այրվելիս մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա և ծանրացնել ասթմայի և սրտանոթային հիվանդությունների ընթացքը։

Օդի աղտոտում և մառախուղ

Տերևների այրումը նույնիսկ փոքր տարածքներում կարող է բարձրացնել օդում վտանգավոր միկրոմասնիկների քանակը։ Դրանք երկար ժամանակ կախված են մնում օդում և վատացնում տեսանելիությունը ու օդի որակը՝ հատկապես բնակելի տարածքներում։

 Էկոլոգիական վնաս

Տերևների այրումը`

վատթարացնում է հողի բնական բերրիացումը,

ոչնչացնում է օգտակար միկրօրգանիզմները,

վնասում է միջատներին ու կենդանիներին, որոնք ապաստան են գտնում տերևների տակ։

Հրդեհների բարձր ռիսկ

Անգամ թույլ քամին կարող է կայծը տեղափոխել այլ տարածք և առաջացնել անտառային կամ խոտածածկ տարածքների մեծ հրդեհ։ Հաճախ են դեպքերը, երբ խեշոր հրդեհներ սկսվում են հենց տերևների անզգուշորեն այրումից։

Ի՞նչ անել փոխարենը

Տերևներն օգտագործել հումուս կամ կոմպոստ պատրաստելու համար,

Թողնել ծառերի տակ՝ որպես բնական պարարտանյութ,

Տեղափոխել համայնքային աղբավայր կամ թափոնների վերամշակման տարածքներ։

Հարգելի քաղաքացինե´ր,

Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է նաև օրենքով:

Խախտման դեպքում.

Քաղաքացիների նկատմամբ - նախազգուշացում կամ 50.000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ - 200.000 դրամ տուգանք:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22