«Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիան ուկրաինական տարածքի դեմ»․ Փեզեշքիան

24.09.2024 11:14
613

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել արևմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի շուրջ, որը նա որակել է որպես «ռուսական ագրեսիա», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք կցանկանայինք երկխոսություն և բանակցություններ սկսել եվրոպացիների և ամերիկացիների հետ»,- ասել է Փեզեշքիանը լրագրողներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: «Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիան ուկրաինական տարածքի դեմ»։

Անցյալ շաբաթ Փեզեշքիանը Դուբայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իրանի առաջնորդն ասել է, որ «Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական և շարունակական հիմունքներով», ինչպես նաև հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ կկարողանան նվազեցնել «Արևմուտքի կողմից Իրանի և Ռուսաստանի դեմ գործադրվող պատժամիջոցների ճնշումը»։

Արևմտյան երկրները և Ուկրաինան հայտարարում են, որ Իրանը զենք է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար: Մասնավորապես, կան բազմաթիվ ապացույցներ, որ ռուսական զորքերը Ուկրաինային հարվածելու համար օգտագործում են «Շահեդ» տեսակի անօդաչու սարքեր, որոնք տրամադրվել են Իրանի կողմից: Պատերազմի սկզբում փորձագետները խոսում էին իրանական արտադրության սարքերի օգտագործման մասին, իսկ ավելի ուշ Ռուսաստանը հիմնեց սեփական արտադրությունը։ Բացի այդ, աշնան սկզբին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պաշտոնապես մեղադրեցին Իրանին Ռուսաստանին «Fath 360» բալիստիկ հրթիռներ մատակարարելու մեջ։ Չնայած բազմաթիվ ապացույցներին, թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան բազմիցս հերքել են, որ ռուսական բանակը զենք է ստանում Իրանից։

Reuters-ը հաղորդում է, որ սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Փեշեքիանը, պատասխանելով Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու վերաբերյալ հարցին, հայտարարել է․ «Հնարավոր է, նախկինում նման մատակարարումներ եղել են։ Բայց ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ այն ժամանակից, ինչ ես եմ սկսել պաշտոնավարել, նման մատակարումներ Ռուսաստան չեն եղել»։ Փեշեքիանը Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հուլիսի 30-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի


© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40